Դու նո՛ր հասկացար,
Որ գարունը իմ
Աշնա՛նն էր եկել
Եվ մի քիչ տխրել:
Գուցե թախիծի՜ց…
Դու նո՛ր հասկացար,
Որ արևը
Ե՛ս
Քեզ մոտ էի բերել
Ձեռքերո՛վ իմ այս
Ձեռքերով՝ այրվա՜ծ`
Գուցե ամոթի՞ց…
Դու նո՛ր հասկացար,
Որ քեզ սիրո՛ւմ էի:
Ինձ չսիրելո՛վ,
Ինձ տրորելո՛վ
Եվ տրոհելով սկզբունքները իմ
Հազա՜ր դերերի՝
Քեզ հասկացնո՛ւմ էի,
Որ պարզապես
Ե՛ս…
Սիրո՛ւմ էի քեզ…
Դու նո՜ր հասկացար,
Որ գարուն կգա
Առանց թախիծի՜,
Որ աշո՛ւն կգա ամառվա շոգին
Առանց արևի՜…
Բայց իմ ձեռքերը,
Քե՛զ, իմ սիրելի,
Էլ չե՛ն բարևի…
Դու նո՛ր հասկացար,
Որ [...]
Archive for March, 2008
Ուշացածին
Posted in Poetry 2008 on March 29, 2008 | 1 Comment »
Համր ընկեր
Posted in Poetry 2008 on March 28, 2008 | Leave a Comment »
Ոչի՜նչ չկա սարսափելի.
Լուռ մնալու հա՛մն է պակաս:
Եվ ես՝ հա՛մր ,
Խոսքիս ընկեր ,ահա՛, փնտրում եմ
Ա՛յն մեկին,
Ով չի՛ խոսել
Ու չի՛ խոսում կյանքում երբեք
Հաստ ու հղկված բառարանով:
Լռությունը իր բողոքով
Խանգարում ու ձանձրացնո՜ւմ է…
Իսկ ես, ահա՛,
Դեռ անխռով
Փնտրում եմ ա՛յն մեկին,
Ով չի՛ խոսում
Ու չի՛ խոսել կյանքում երբե՜ք
Հաստ ու հղկված բառարանով:
02.2008
Դեռ սպասում եմ
Posted in Poetry 2008 on March 28, 2008 | Leave a Comment »
Տեսնո՛ւմ եմ:
Շուրջս շատե՜րն ապրո՛ւմ են:
Ապրո՞ւմ…կռիվ, ծեծուջարդ,
Իրար խաբոցի՛,
Իրար բռնոցի՛,
Իրար բրդոցի՛:
Ջարդո՛ւմ ու ծեծո՛ւմ,
Խաբո՛ւմ, անիծո՜ւմ…
Լռիվ խառնվել ,
Դարձել են խառնուրդ անհասկանալի,
Անհասկանալով արյո՛ւն են ծծում…
Իրար են ծնում ,
Որ իրա՞ր հեծնեն,
Իրար են ծնում ,
Որ իրար լծե՞ն:
Այդպես ապրո՜ւմ են:
Ես սպասո՛ւմ եմ դեռ:
Ես գիտեմ ՝ ի՜նչ կա այնտե՛ղ՝
դրախտում.
Դժոխքի միջով դրախտ են գնում,
Դրախտի ճամփին դժո՛խքն է ձգվում:
Էլ ի՜նչ կա այնտեղ…
Եվ ինձ կթույնի օձը դժոխքի,
Կամ [...]
Լռիր, լռիր
Posted in Poetry 2006 on March 27, 2008 | Leave a Comment »
Լռի՛ր, լռի՛ր ,գետա՜կ,
Կչում-կչում ,հա՜ կչկչում…
Բայց չե՜ս կանչում
Նրան ինձ մոտ…
Լռի՛ր, լռի՛ր , դո՛ւ ՝ աքաղաղ,
Ու՜մ ես կանչում օրվա ծեգին,
Դո՛ւ , որ հիմա՛ր, անսի՛րտ , անա՛ղ,
Դարձնում ես ինձ խուլ անմեկին:
Լռի՜ր, լռի՜ր, ո՜վ երաժիշտ.
Ու՞մ ես երգում դու անտեղի՜.
Լքել են ինձ առանց հաժեշտ,
Սիրտս դարձրել ցամաք լեղի:
Լռի՛ր, լռի՛ր, և դո՛ւ՝ ջութակ.
Ի՜նչ ես լալիս. սիրո համա՞ր.
Ամեն անգամ իբրև թութակ
Ձայնակցում ես սրտիս [...]
Սրա-նրա բարեկա՞մ
Posted in Poetry 2008 on March 27, 2008 | Leave a Comment »
Ինձ մի՛ կոչեք սրա-նրա բարեկամ
Մի չարչարվեք.
Ես չկամ
Ո՛չ քո համար`իմ ընկեր,
Ո՛չ էլ նրա՝
ազգականի,
Ում գլուխը փորի մեջ է,
Իսկ աչքերը դեռ տեսնում են
Իր կարծիքով էլ ավելին
Քան առաջ,
Երբ չուներ փոր ,
Այլ ուներ ինձ իր կողքին՝
Սրա-նրա բարեկամ…
Ինձ մի՛ կոչեք սրա-նրա բարեկամ
Կհամոզվե՛ք` ես չկա՛մ…
18.02.2008
Ապակե բաժակ…
Posted in Poetry 2006 on March 24, 2008 | Leave a Comment »
Ապակե բաժակ. գինի անբաժան:
Ցավերը լիքն են, իսկ կյանքը ՝ դաժա՜ն, դաժա՜ն…
Դե՛, արբեցրո՛ւ քո հոգին անշեջ.
Խաղաղություն գուցեև գտնես գինու տենդի մեջ…
Գուցե դադարես երկար մտածել,
Գուցե մտածես ՝ երկար , անդադար,
Գուցե անիծես կյանքը անարդար,
Սակայն իմացի՛ր,
Որ դա չի՛ օգնել
երբե՛ք ոչ ոքի.
Ցամաք թրջոցով ցավ չես ամոքի:
Թե դու գնում ես սրբազան կռվի.
Գինին քեզ կօգնի,
Թե երկնչում ես թշնամուդ ահից
Կամ թե խուսափում [...]
Գլխապտույտ
Posted in Poetry 2006 on March 24, 2008 | Leave a Comment »
Գլխապտույտ թեթև հողմից
Լուցկու տուփի, դպրոցական մի տետրակի,
Պատառոտված հին տոպրակի
Եվ մի քանի ևս անպետք
Բակում թափված ապրանքների
Հեռուներից եկած անհետք
Քամու հևքից վեր բարձրացած
Կամակոր այդ շրջախաղից,
Կամ որ արդեն թե՛ բարկացած
Եվ թե հանդա՛րտ մնջախաղից
Արդեն անդարդ ու անվրդովվ՝
Ես տեսնում եմ
Միայն անգո՛ւյն՝ սևուսպիտակ,
Միայն անփո՛ւյթ ՝ իրարուտակ,
Իրար գլխի,
Իրար կողքի՛, բայց անհստակ հերթաշարժով
Թրթռացող թռուցիկ պատկերներ,
Որոնք հաճախ մտածածին մոնտաժով
Հիշողության ժապավենից
Ջնջել, մաքրել եմ ուզել.
Չի՛ ստացվել…
Գլխապտույտ թեթև [...]
Եկել է մահը
Posted in Poetry 2007 on March 24, 2008 | Leave a Comment »
Եկել է մահը:
Եղկել է պահը իր ներկայությամբ:
Հերքել ամեն ճիշտ
Ու ամե՛ն տեսակ սուտ,
Բերել վի՛շտ
Ու միատեսակ մութ…
Միատեսա՜կ է ամեն ինչ դարձել.
Միայն իր գույնն է և ուրիշ ոչինչ.
Հասկացնում է մեզ՝
Ի՛նքն է, և ուրիշ ոչ մեկ,
Ի՛նքն է այս պահին
Արնախում հսկան ,
Որ զավթել է կյանքն
Ու բազմել գահին:
Իշխա՛ն չենք.
Մա՛րդ ենք՝ հասարա՛կ, հլո՛ւ.
Ո՞ր պատին տանք մեզ:
Կամ այս աշխարհում
Ի՞նչ [...]
Ինձ թվում է , թե սիրում եմ
Posted in Poetry 2006 on March 24, 2008 | Leave a Comment »
Ինձ թվում է , թե սիրում եմ
Բայց ,ահա՛, տես՝
Սիրո բեմից աճապարած լուռ փախչում եմ,
Եվ ինքս էլ դեռ չգիտեմ՝
Ուր է տանում մութ անտառի
Արահետը մարդու գցած…
Ինձ թվում է, թե սիրում եմ,
Բայց, ահա՛, տես՝
Սիրո տենդից լուռ եփվում եմ ինքս իմ մեջ.
Վառ բոցերից բոցավառվում,
Բայց և կրկին իսկույն մարում
Ու դառնում եմ սիրո հրշեջ…
Է՜հ…թող որ ճայթի հուրը սիրո
Այրվի՛ր նրա ճարմանդներում,
Թող վառի [...]
Երգ գրելիս…
Posted in Poetry 2006 on March 24, 2008 | Leave a Comment »
Երգ գրելիս սիրտս գալիս է գարուն…
Երգ գրելիս սիրտս ծախվում է բարուն…
Երգ գրելիս թե՛ ակնհայտ, թե՛ թաքուն,
Իսկ երբեմն էլ ծղրիդի պես աննկատ ու անքուն
Հա՜ երգում եմ ու պարո՜ւմ…
2006
