Feeds:
Posts
Comments

Archive for April, 2008

Մեկիկ, մեկիկ
Քայլիկ, քայլիկ,
Ես հասա տեղ…
Դեռ կանգնած եմ ոտքի վրա,
Թեև մտքում կուչ եմ գալիս
Երկարաճիտ ստվերների տակ:
Ու թերևս նայում եմ վե՛ր,
Տեսնում եմ ինձ՝ գլուխս կախ:
Ու…անցորդ մարդիկ դա նկատո՜ւմ են…
Մեկ էլ նորից.
Մեկի՛կ-մեկի՛կ
Քայլի՛կ-քայլի՛կ
Գնում եմ տեղ…
Նստարանները՝ կանաչ ու դեղին,
Շարժո՜ւմ են ինձ,
Աչքերս փախցնում
Մեկը մյուսի վրայից:
Կանաչ, դեղին,
Դեղին, կանաչ նստարաններ…
Դես ու դեն մարդի՜կ շաղված…
Կարողանո՛ւմ եմ ես նկատել.
Նրանք ինչ-որ անշարժ են:
Իսկ ես [...]

Read Full Post »

Այս աշխարհում առևտրի
Ես, մի անցորդ պատահական
Եվ գնո՛րդ,
Կռահում եմ մի՛նչ այնքան,
Որ կա գնի սակարկում,
Թե ապրանքը չի ծախվում
Իր սահմանված նախկին գնով ձեռնտու:
Եվ շա՜տ հաճախ առևտրում
Գոյանում է պայմանագիր
Կամ կարտեր,
Ուր ամեն ինչ իր գինն ունի՝
Ինքնարժեքից…իր գնից էլ
Հազա՜ր անգամ ավելի:
Եվ ծախո՜ւմ են…
Եվ ծախո՛ւմ են շա՜տ ձեռնտու այդ գնով…
Ես՝ գնորդս,
Որ բան չունեմ ծախելու,
Կռահում եմ և այնքա՛ն,
Որ աշխարհում առևտրի
Մենք զբաղված ենք տուն [...]

Read Full Post »

Փառահեղ, ահեղ…և ինչքան խաղա՜ղ,
Բյուրեղյա եղյամ և որքան փխրո՜ւն…
Ինձանից անկախ
Բաց կրծքիս ներքո
Ի՛նձ ես հիշեցնում:
Եվ կուզեի ինձ էլ այնպես պատկերեին,
Ինչպես քո տեսքն է՝ սպիտա՜կ
Բայց և ջե՛րմ,
Եղանակդ ՝ ցուրտ,
Բայց դու՝ ջերմացնող
( Համա ինչպես քեզ, այդպես էլ ինձ
Այդպես է թվում…)
Այնպես սանձարձակ, նաև համարձակ
Որ դո՛ւ ես,
Բայց չե՜ս հարձակվում,
Այլ արձակվում ես կապանքներից քո՝
Թեկուզ երկնային,
Որ գունագեղված աշխարհի դեմքը
Գեթ մի պահ փոխես
Ճերմակո՛վ
Հույսո՜վ…
Հույսո՛վ,հավատո՛վ,
Որ կարելի՛ [...]

Read Full Post »

Ես մի ուրախ աղջիկ գիտեմ՝
Մի քիչ թախծոտ,
                    մի քիչ զվարթ,
Քուն մտնելիս նոր արթնացող,
Արթնանալիս՝ երազի ցող,
Ես մի ուրախ աղջի՜կ գիտեմ…
Զեփյուռի հետ փաթաթվելիս՝
Նմանվում է ինքը հովքի՛ն,
Փոքրիկի հետ թոթովելիս՝
Ի՛նքն է փարվում նրա կրծքին…
Ածխածնին դեռ հո՛ւյս է տալիս
Արևածին իր նայվածքով,
Իսկ թթվածնին հարստացնում
Նորածնի խինդ ու խաղով…
Ես մի ուրախ աղջիկ գիտեմ՝
Մի քիչ թախծո՜տ ,
                      մի քիչ զվա՜րթ…
Ամոթխելիս՝ [...]

Read Full Post »

Ում պատմում եմ, չե՛ն հավատում
Ա՛յ քեզ բա՜ն,
Որ Պլատոնը
Ալկոհոլիկ էր ծնվել
Չե՛ն հավատում, որ նա գիտեր
Գրե՛լ, կարդա՛լ ու պատմե՛լ
Բայց ո՛չ սիրել…
Ու պատմում եմ
Նրա չեղած սիրո մասին՝
Այդ պլատոնյա.
Որ սիրում էր ինքն իր գիրը՛
Ինքն իր լեզո՛ւն
Ինքն իր տեսքը՛
Ու տալիս էր նրան մեկ այլ
Սեռ ու անուն:
Ում պատմում եմ, չե՛ն հավատում
Ա՛յ քեզ բա՜ն,
Որ Պլատոնը
Ալկոհոլիկ էր ծնվել:
Այլ հակված են հավատալու
Հեռու սիրոն
Չեղա՛ծ սիրոն
(Թող [...]

Read Full Post »