Նոր մի հարդարում:
Նոր ասեղի ծա՛յր:
Հին գործը անգործ
Խանգարում է ինձ
Իսկ և իսկ այն մի պատճառով
Որ ստեղծում է ինչ որ մի
Մի նո՜ր հաղորդում…
Նոր հարդարում են ստանում մազերս:
Նոր ճեպազրույցի կապնվում լեզուս:
Ծռմռվում են մատներս: Ծռվում է վիզս…
Մատնվում եմ բարկացնող անզգայացման:
Ցնորվում, բայց կարծես թե ստեղծում…երա՜զ:
Խառնվո՛ւմ եմ ինքս…չգիտե՛մ ինչին:
Նոր հաղորդում են ստանում իրերը՛:
Ասեղը փոխվում է, դառնում է գերան,
Իսկ ծա՜յրը,
Իսկ և իսկ, [...]
Archive for May, 2008
Անգործ գործ
Posted in Poetry 2008 on May 20, 2008 | Leave a Comment »
Առանց ծաղիկի
Posted in Poetry 2007 on May 16, 2008 | 2 Comments »
Շատ է պատահել
Թանկագի՛ն իմ մայր,
Երբ որդուդ սիրտը
Լի էր փնջերով,
Բայց չի՜ նվիրել
Քեզ մի՛ հատ ծաղիկ…
Ես չե՛մ մեղանչում
Հանցավորի պես.
Կամ ինձ ներելու
Փորձ եմ ես անում,
Կամ…ինքը՛դ գիտես.
Նվիրելու՛, նվիրվելու՛ ցանկությունը
Նկատվում է
Եվ մտամփոփ հայացքիս մեջ…
Միայն թե չասե՛ս,
Թե նկատել ես
Իմ սիրտը՝ ծաղկած,
Այդ սուս պահերին.
Ես էլ ՝ հանցավո՛ր,
Քեզ չեմ նվիրել
Գեթ մի հատ ծաղիկ…
Եվ հետո՞…վե՞րջ
Posted in Poetry 2005 on May 16, 2008 | Leave a Comment »
Եվ հետո՞…վե՞րջ.
Սա է՞ր ողջ սցենարը…
Եվ քո կարծիքով դու ինձ սաստեցի՞ր.
Սիրտս հանեցիր, քարով ծածկեցիր
Ու կարծում ես,
Թե ինձ սանձեցիր…
Ես քեզ կսիրե՛մ և՛ քարե՜ սրտով,
Մարա՜ծ ու խամրա՜ծ սիրո կայծերով,
Ես քեզ կտիրեմ մինչև իսկ անգամ
Դաշտից հավաքած ծաղկե կապանքով,
Թեկուզև դաշտը լինի լավ հնձված
Կամ էլ թե այրված , արևից խանձված…
Սիրել
Posted in Poetry 2007 on May 16, 2008 | Leave a Comment »
Սիրե՜լ …
Սիրել անմեկի՜ն,
Սիրել ա՛յն մեկին,
Ում համար ծովը լճակ է թախծոտ.
Սիրո լճակն էլ
Ծովի հովին է կարոտ…
Ում համար սո՛ւտը
Ծաղի՜կ է փշոտ…
Ում համար մութը
Աչքաթող արված պաստա՛ռ է փոշոտ,
Որի վրայից փոշին սրբելով՝
Նա ցանկանում է
Իր իշխանուհու աչքերի ցոլքի
Պայծառը կիսե՜լ.
Դրանով վառվե՜լ , ինքնահրկիզվե՜լ…
Է՛լ չնվիրվել երբեք ո՜չ ոքի
(Եթե ոչ միայն չսիրահարվես
Ինքդ քո ԵՍ-ին.)
Սիրել և դրա՛ն՝
Այդ եսասերին,
Որն էլի՛, մեկ [...]
Տասերեքերորդը
Posted in Poetry 2008 on May 8, 2008 | Leave a Comment »
Քրիստոսի խոսքը կոկորդս ճեղքում
Ձեռքերս խաչում է,
Մաշկս կեղեքում…
Օգնեցեք, որ ես չդառնամ
Մի շո՛ւն հավատացյալ,
Օգնեցե՜ք ինձ, սո՛ւրբ առաքյալներ,
Ձեր տասերեքերո՛րդը կարգեցեք դուք ինձ:
Խոսքս խոստումով
-Չե՛մ դավաճանի, չե՛մ դավաճանի
Քրիստոսիս երբեք…
«Չեմ դավաճանի ինձ իմ ներսում և…»
Օգնեցե՜ք ինձ և …հավատացյալնե՛ր:
Ձեր հավա՛տն է ինձ այսօր հարկավոր.
Գոնե այս անգամ դո՛ւք դարձեք տերը
Համայն աշխարհի,
Համայն հավատի անունով կնքեցեք ձեզ
սուրբ առաքյալներ
Ու… երբևե մի՛ դավաճանեք
Ձեզ ինքներդ ձեր մեջ…
Օգնեցե՛ք ինձ [...]
Քո թույլտվությամբ
Posted in Poetry 2008 on May 3, 2008 | Leave a Comment »
Որպեսզի մտքերս հավաքեմ իրար,
Թույտվություն եմ հարցնում Բախից,
Որ չաճապարեմ մեծ անցուդարձում.
Դառնամ մի պահ էլ և՛ անկախ վախից.
Որ կարո՜ղ ենք մենք մի սահման անցնել,
Որտեղ, արդեն ի՛սկ, քաո՛սն է տիրում:
Իսկ ես չե՛մ ուզում ո՛չ դու քաոսվես,
Ո՛չ էլ ես մի՛տքս,
Կամ ի՛նչ-որ արդեն պիտի շարադրեմ
Քաոսի խռիվ փեշին շաղ չտամ
Հեռո՛ւ մնամ և
չհասկացածից ,
Ընկույզ կոտրելու համար չկորցնեմ ատամ,
Ա՛յն դեպքում, երբ որ ընկույզը ինքնին
Հասունանում [...]
