Feeds:
Posts
Comments

Archive for June, 2008

Լինի, թե ոչ

Հանդիպեցինք:
Առաջ անցանք,
Հետ գնացինք…
Եվ, ի՜նչ լավ է, որ գնալու տեղեր ունենք
Առա՞ջ, թե հետ
Մեկ քայլով, թե՞ տասը քայլով…
Հանդիպե՛լ ենք,
Ու դեռ շուտ է,
Շո՛ւտ է, որ մենք հասնենք մերին,
Ի՜նչ էլ լինի,
Լինի, թե ոչ…Հասնե՛նք մերին:
Ու կդառնաս մի օր դու մայր…
Ես էլ մի օր կհասկանամ նորից գուցե
Որ այդ մերը մեր ոչինչն էր
Մեր ա՛յն կետը զրոյական,
Որ կիսում է ինչ որ հատվա՜ծ…
Եվ իրարից [...]

Read Full Post »

Քո նկարը

Ինչքա՜ն հանգիստ, ինչքա՜ն թովիչ
Ժպտում ես դու քո նկարից,
Ես էլ կարծես արևին եմ հառել հեռվից,
Ասես շոյում ու շոյվում եմ,
Բայց շա՜տ հաճախ շփոթվում եմ քո շողերից:
Ինչքան փթթուն ու հասուն ես քո նկարում,
Այդքան փտած և տհաս եմ ես ինձ թվում:
Ինչքան սիրուն ու չքնաղ ես ինձ երևում,
Այդքան խո՜րն է սիրտս էրվում…
Էլ չեմ նայում`քանի մղոն ճանապարհ է մեզ անջատում,
Այլ նայում [...]

Read Full Post »

Խեղճ շուն: Ինչ օրն էր հասցրել նրան շան իր կյանքը – հոտոտել կեղտոտ փողոցներում ընկած կեղտերի մեջ, ու չգտնե՞լ իր բաժինը: Չէ՛: Վե՛րջ: Ու՞ր է ի՛ր պատառը. ամենօրյա՛ պատառը: Չէ՛, շո՛ւնն էլ է հասկանում, որ ամեն անգամ մսավաճառի դիմաց պոչ խաղացնելով ամեն անգամ քո ուզածի պես չես սնվի: Իսկ որտեղի՞ց այդ մսավաճառին այդքան միս, [...]

Read Full Post »

14 տարեկանից Միկաշին սկսեցին հետապնդել քաղաքի ստվերները: Ստվերները շատ էին, ինքը միայնակ: Եվ որպեսզի ինչ-որ մի կերպ կարողանա իրեն հաղթող զգալ հետապնդվողի իրավիճակում, նա արդեն 16 տարեկանում գլխի ընկավ, որ կարելի է շեղել ստվերների ուղղությունը. և 2 տարի փորձեց խորամանկել սևուսպիտակ լուսատուներին՝ արևին , լուսնին. մի քանի անգամ փորձեց նաև իր սենյակի էլեկտրական լամպը օգտագործմանը [...]

Read Full Post »

Ինձ բարի օր

Հույսով եմ՝ այս օրը
Փոքր ինչ արտառոց է.
Այսօր ուզում եմ աչքերս փակել
Ու հանգի՜ստ քնել,
Ոչ մի արտառոց բան չերազել:
Չերազել, սակայն, չեմ կարող…
Բայց, ահա, այսօր,
Երբ ինձ թվում է ՝
Կարծես կարող եմ իմ բարձր բարձին
Ընկերացնել ծանր, իսկ այսօր թեթև
Ուսերիս վրա ընկած բեռան հետ,
Ուզում եմ ինձ՝ իրականությամբ սնվող թերուսիս,
Ներկայացնել մարդկությանը և անգիտակ իմ աշխարհին
Որպես սիրող, հանգիստ քնով անխռով մի ամուսին…
Երազները [...]

Read Full Post »

Թափառական

Իմ աշխարհում
Թափառական եմ դարձել,
Անախորժ ու քարքարոտ
Ճամփաներին ընկերացել…
Թափառե՜լ, թափառե՜լ եմ երկար
Դարձյալ երբեք թա՛փ չե՜մ առել:
Կծկվել ու կորել եմ մի անկյունում
Փոշոտվել ու մոռացվել.
Կարծես մի հին, բայց և էժան մի նկար…
Ինչ էլ որ կար գրված բախտին,
Ինչ որ կյանքն էր ինձ ընծայել,
Լափել , թափել
Կամ արբեցած շաղ եմ տվել ճամփաներին.
Այժմ փակվել
Պարփակվել եմ խավարի մեջ
Ու թաքնվել…
Չունեցա՛ծս
Գոնե այսպե՛ս
Չկորցնելու հույսով տեգված…
Թաթախվել եմ [...]

Read Full Post »

Բարդու նմա՞ն

Ե՛ս, որ երբեք թույլ չեմ եղել,
Ավել-պակաս, քիչ ու շատից
Ո՛չ ուռել եմ, ո՛չ էլ նեղվել.
Բարդու նման միայն վե՛ր եմ ուղիղ խեղվել:
Ո՛չ կողքերս, ո՛չ էլ հեռվում
Ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ նկատել…
Հիմա անծայր այս անտառում
Չեմ նախանձում միայն կաղնուն.
(Հա՜, հիշեցի՛, մեկ էլ կոճղին,
Որն անցյալում, ինչպես կաղնին,
Միշտ անհաղթ էր իրեն կարծում…)
Այսպես հիմա
Լուռ խոհերից չունե՜մ պրծում:
Ի՞նչ էի փնտրում մերկ կապույտում.
Մինչև այստեղ ՝ [...]

Read Full Post »

Օ՜հ…սենյակս ցրտել է:
Ձմե՜ռն է եկել երեկոյան դեմ:
Նոր եմ վեր կացել քնից
Ու ցրտից մի քիչ ,
Շա՜տ քիչ մրսում եմ:
Մենակությունի՞ց է, ի՜նչ է…
Ցուրտ է մի քիչ:
Դե՜, ձմե՜ռն է եկել:
Բարո՛վ, բարո՜վ…
Մե՛կ ակնթարթ , ձմե՛ռ,
Եվ կհրավիրեմ քեզ իմ սենյակը:
Դժվա՜ր է բացվում պատուհանն այս հին,
Բայց դե՛, համեցի՛ր…
(Ավելի ցրտեց…ը՜մ),
Բայց դու ե՛կ,
Նստի՛ր իմ կողքին:
Հրե՛ն՝ մահճակալն է՝ կանաչով ներկված.
Դա իմ գարունն է՝
Կանաչապատ և [...]

Read Full Post »

Ինձ համար կյանքում
Կա մի լուսնե լույս,
Եվ ու՜ր էլ գնամ, ո՜ր մթում կորեմ,
Թե իմ վերևը այդ լույսն է,
Նորեն կհայթայթեմ մի նոր ճանապարհ…
Ի՜նչ արհավիրք էլ իմ առջև որ գա,
Այդ մի լույսն է ինձ հարկավոր վկա,
Որ անցնեմ նաև ա՛յդ բոհի միջով…
Ի՜նչ արհավիրք էլ, որ դեմս գոռա,
Իր մեջքը պատռի,
Որ ե՜ս… իրենի՞ց…
Տարիքավոր միայնակ կնոջ
Զավա՛կ, ամուսի՛ն, թե սիրա՜ծ ասե՞մ,
Ձեռքը առած [...]

Read Full Post »

Խոսե՛մ, խոսե՛մ,
Բարեխոսե՛մ,
Ասեխոսե՛մ
Եվ թերևս…շատախոսեմ:
Խոսեմ այնքա՜ն
Քանի դեռ ինձ ես չե՛մ հերքում,
Իսկ հերքելիս ՝
Միայն վա՛տը, սո՛ւտն ու պի՛ղծը
( թե գտնում եմ նաև ի՛մ մեջ)…
Խոսե՜մ, խոսե՜մ այնքան
Քանի դեռ բնությունը բազմապատկեր,
Դարձել է իմ հանգին ընկեր,
Զուգավորել իմ հոգին
Եվ իմ խոսքը չի մերժել:
Խոսե՜մ, խոսե՜մ,
Քանի դեռ վատի մեջ է՛լ
լա՜վն եմ տեսնում,
Իսկ լավի մեջ՝ վատն անտեսում,
եթե կա:
Խոսեմ երգով սիրո՜ մասին,
Իսկ իմ մասին ի՜նչ են [...]

Read Full Post »