Փոքր ինչ հեռվից
Մոտենում եմ քո սնափառ հեռուներին:
Եվ դու չկաս…
Միջօրեին բարկ արևն է իրեն եփում,
Հաղթանդամ ու վեհ լեռների ստվերներն արդեն
Հանգցնում են դաշտի վրա փռված լույսը…
Գիշերն, ահա՛, կընկերանա նրանց խաղին,
Ու կտիրի ինքը՝
Հնամենի մեր ընկերը մնջախաղի…
Իսկ դու չկաս…
Փոքր ինչ հեռվից այսքա՛ն հեռուն եկա
Եվ, տե՛ս…
Ուրսուլայի զարմուհի՛ն է ելել որսի.
Փեսացու չի՜ գտնում, ավա՜ղ, զառամյալը…
Ծերունին է. տարիեները բռնել ձեռքում՝
Ծով է ելել՝ [...]
Archive for July, 2008
Փոքր ինչ հեռվից
Posted in Poetry 2008, tagged arqa, hervic, kars, poqr, turq on July 26, 2008 | Leave a Comment »
Երազը և գնացքը
Posted in Uncategorized, tagged eraz, gnacq on July 20, 2008 | Leave a Comment »
Արևը չէր ուզում բացվեր: Չէր ուզում…բայց բացվում էր: Սենյակը արդեն լուսավոր էր, և եթե Արամը վերջիվերջո բացեր իր աչքերը, որը նա դեռ չէր կամենում, ապա շտապ ոտքի կելներ, զարմացած կնայեր երկուկողմը, ձեռը կգցեր տաբատը և միանգամից կմտներ բաղնիք: Արամն արդեն արթնացել էր քնից, սակայն չէր ուզում կորցներ իր երազը. այն կիսատ էր մնացել: Եվ ինչո՞ւ [...]
Առաջվա Վալոդը
Posted in Uncategorized, tagged arajva, Valod on July 14, 2008 | Leave a Comment »
Երկնքում ամպերը կամաց-կամաց գունաթափվում էին. անգոյանում: Եղանակը Հայոց աշխարհում գարնան գալու հետ մեկտեղ տաքացել էր. այսինքն… ամեն ինչ աշխարհում շարժվում էր, ինչպես և աշխարհն ինքը. և այդ ամենը առավել բնորոշ ընգծվում էր հայոց աշխարհում…Արարատյան դաշտը նորից կանաչով կպատվի, հետո կդեղնավորվի, հետո կկարմրի, հետո կմրսի, ու երկինքը կապույտ ժպիտով կքողարկվի, և վերստին ամենքը կսպասեն գարնան նոր [...]
Սիրո համով
Posted in Poetry 2008, tagged hamov, siro, siro hamov on July 8, 2008 | Leave a Comment »
together we will live forever
Շա՛տ տարօրինակ է.
Կամ իմ շաքա՜րն է բարձր,
Կամ սրտիս քարն է ներքև ընկնում…
Ամե՜ն ինչի փոխարեն
Կարիք ունեմ նախ քաղցըրի
Կամ, ի՜նչ թաքցնեմ, գուցե միայն գեղեցկուհու,
Ով կաթոգեն իր ժպիտով ինձ թերևս կհագեցնի՜…
Գուցե միայն գեղեցկուհու՜…
Թեկուզ ծածկված մի քրմուհո՛ւ…
Միայն նրա՛, ում կարիքս անկեղծ կասի.
«Քեզ ի՞նչ ասեմ, քոնը՛ լինեմ»…
Միայն նրա՛, ում հետ իզուր
Դատարկ բանից չենք զրուցի,
Թե զրուցենք, թող [...]
Է՜հ…կենաց, կենաց
Posted in Poetry 2007, tagged eh, hayr, kenac on July 3, 2008 | Leave a Comment »
-Երկար բարակ կենաց չեմ սիրում
Պարզապես ,տղա՛ս, եղի՛ր երջանիկ,-
Ասաց թամադան ու ավելացրեց
-Քեզ հաջողություն…
-Եվ սե՛ր ու բարի՜ք…
-Եվ անամպ երկի՜նք…
-Եվ՜… առողջությո՜ւն,- կողքից ձայնեցին:
-Է՜հ… – ավելացրեց հայրս խուլ ձայնով
Ու պարպեց օղով լի թասը իր ձեռքի:
……………………………………………………..
Օրերն անցնում են հաջողությամբ լի
Եվ հղիացած անհաջողությամբ:
Մի օր սիրում եմ. դառնում եմ բարի,
Մյուս օրը որթնած մրգի պես դառն եմ,
Թե ցամաքում է իմ սիրո այգին…
Ի՜նչ արած, [...]
I feel
Posted in Uncategorized, tagged beautiful, chance, english, feel, I, nature, poem on July 3, 2008 | Leave a Comment »
The nature, my nature -
Beautiful, forever, so pure…so pure.
If I weren’t so romantic
But just a fool
Fool and much practical
I guess I wouldn’t be
so full.
And there is, there is so much in me
That it won’t let me see just the dream
Or just
dream…
I am to be free
Free from love…
From everything in my life!
I am to be free
to [...]
