1.
Չնայած այն բանին, որ արևը հետզհետե թաքնվում էր լեռների քիվում, և քամին մեկումեջ զովություն էր ցրում աջուձախ, և ուր որ է եղանակը գնալով ավելի կզովանար մութն ընկնելու հետ մեկտեղ, երիվարները նույն համաչափ վարգով իրենց ճամփից չէին շեղվում…Ոչ էլ դադար էին տալիս: Սևուկը, որը երեքից ամենաերիտասարդն էր, համեմատաբար ավելի թարմ տեսք ուներ, քան երկու աշխետները. իսկ [...]
Archive for October, 2008
Ձիեր
Posted in Uncategorized, tagged amroc, azat, dzier, Ձիեր, sparapet, tasnapet on October 6, 2008 | Leave a Comment »
Հարսի շոր…
Posted in Poetry 2008, tagged dzi, hars, harsi shor, հարսի շոր, shor on October 2, 2008 | Leave a Comment »
Մի սպիտակ. ճերմակ ատլասե հագուստ
Զարդարում է քեզ ձունագեղությամբ…
Զզվելի, անշուք, բայց…
Իրականությո՛ւն:
Մրոտ ծխնելույզ, մրոտված մի դեմք.
Մոխրոտիկ, իսկ աչքերը դեռ հում…
Եթե դուրս գամ,
Բաց կանեմ անխոս խցված բերանս.
«Պտտեցրու ինձ աշխարհ,
Ձեզ լինի մաշվող երջանկությունը ձեր…
Պտտեցրու ինձ և ետ բեր.
Ներս տար ինձ, աշխա՛րհ»:
Այստեղ խոսում են բացականերից:
Բացականերն են շատ անգամ խոսում:
Լսելու արժան մի բացականչություն…
Հա՜…
Հա՛, իմ ասողիկ, կենաց իմ, ձայն իմ…
Հա՛: Հա՜…
Իսկ ես [...]
