Հիշում եմ,
Երբ կարդում էի «Երևան»-ը,
Չարենցը Երևանի բերանով
Լուսնին կոչում էր լիրբ…
Լի՜րբ լուսին….
Հիշում եմ,
Երբ մի անգամ
Թլվատ խոսքս գետնին ընկավ,
Թույլ տվեցի քեզ անվանել «լուսին»՝
Լրբացա՛ծ, սակայն…
Սակայն, երբ կանգնում եմ մեկուսի
Դեմ հանդիման իմ դեմքի դեմ,
Ես տեսնում եմ մեզ երկուսիս
Միասին լի՜րբ լուսնի դեմ…
Իմ ձեռքերը այդ լիրբ լուսնին
Ցույց են տալիս տաս մատներս…
Լուսինը ինձ ցույց է հանում
Քիթը՝ գծված,
Ա՜լ այտերը՝ ընդգծված,
Կողքի թեքած աչքերն հանկարծ
Հուշում [...]
Archive for December, 2008
Լիրբ
Posted in Poetry 2008 on December 30, 2008 | Leave a Comment »
Գիշերը մեզ մոտ
Posted in Poetry 2008 on December 27, 2008 | Leave a Comment »
Ուզում եմ քեզ մոտ
Լուռ գիշերը գա…
Այս գիշե՜րը գա:
Ուզում եմ ե՛ս գամ…
Ուզում եմ քեզ մոտ
Արևս մթնի,
Շոգից ու տապից
Քեզ մոտ հով գտնի..
Քեզ մոտ թաքնվի…
Թաք մի խուց գտնի,
Շող ու շաղ ցրած՝
Քեզ մոտ քուն մտնի…
(Աստղը երկնքում՝
Լուսին, թե արև..
Նոր օր է կնքում,
Նոր կյանք է կնքում…)
Ուզում եմ գամ
Քո ցերեկը բա՜ց՝
Կապույտ ու զնգուն
Ծիծաղով հարբած…
Ուզում եմ քեզ մոտ..
Ուզում եմ գիշեր՝
Մեկ քե՛զ մոտ, մեկ՝ [...]
Սպասում եմ քեզ
Posted in Poetry 2008 on December 22, 2008 | Leave a Comment »
Պա՜հ: Այսպես են խաչել Քրիստոսին, գիտե՛մ:
Այսպե՜ս են հանել վաճառքի հոգին:
Այսպես հանում են ու գումարում,
Այսպես սիրում է սիրտը ու մարում…
Պա՜հ: Այսպես են կանչել. «Տե՜ր Աստված, հասի՜ր»:
Այսպես կառչել են ու ժայռացել,
Այսպես հառաչել են ու զայրացել
Ու խոժոռվել…
Ու մեռե՛լ…
Իսկ ե՞ս,
Որ օրենքից եմ դուրս, չգիտե՛մ.
Ես սպասում եմ քեզ.
Ես սիրում եմ քեզ սպասել:
Ես ուզում եմ ապրել,
Ո՛չ թե մեռնել…
Ուստի ամեն օրենքից էլ
Դո՛ւրս [...]
Ծնունդ նորի
Posted in Poetry 2008, tagged nor, ծնունդ, նոր, Ծնունդ նորի, tsnund on December 3, 2008 | Leave a Comment »
Իմ գլուխը բարձրացել է,
Գիտե՞ք, իմ գլուխը բարձրացել է…
Իմ ուսերը ծանրացել են:
Գիտե՜ք, իմ ուսե՛րն են ծանրացել…
Աչքերիս մեջ Ազնավուրն է թախծոտ ձայնում,
Ականջներս Գեռնիկեն են պրպտում…
Ափս ծնկի է իջել,
Ոտքե՜րս է փարատում…
Իսկ ձեռքերս չեն ցանկանում ինձ զիջել.
Վազում են ու պտտեցնում աշխարհո՜վ,
Որ չհանձնեն անհայտության հարցականին,
Որ չհարցնեն հայտնվելիս հանկարծակի
Ինչ-որ մի թուղթ,
Ինչ-որ մի տեղ և բանավոր բացատրություն ինձանից
Ինչ-որ մարդի՜կ, ինչ-որ անհայտ հայտնվածնե՜ր
Ինչ-որ [...]
