Feeds:
Posts
Comments

Archive for March, 2009

Հիվանդը

Հիվանդասենյակում երկու բուժքույր խնամքով քանդում են հիվանդի վիրակապերը: Նրանք նրան նախապատրաստում են բարդ վիրահատության: Հիվանդը գունատ դեմք ունի. այդ տեսնելով՝ բուժքույրները ջանում են գոտեպնդել նրան՝ մեջբերելով, որ վիրաբույժ Արտյոմ Ատոմիչը հինվանդանոցի ամենափորձառու մասնագետն է, և որ նրա կյանքին վտանգավոր ոչինչ չի սպառվում. ամեն ինչ բարեհաջող կավարտվի իր համար: Այդ ժամանակ միջանցքում ձայներ են լսվում. Արտյոմ [...]

Read Full Post »

Դարձ

«Այս սանդուղքը շինել է իմ պապը: Հին սանդուղք…»
Իր պապի շինած սանդուղքն էր: Քայլեց վեր:
«Մասրենին հայրս է տնկել մանուկ ժամանակ: Թեյը համեղ էր լինում…»
Մի պահ կանգնեց, ձեռքը տարավ մասրենու թուփը. հետ բերեց՝ մեջը մասրենու հասած մի պտուղ. տարավ բերանը. անհամ էր: Քայլեց առաջ:
-Գուրգե՜ն…
«Այս ո՞վ է»: Լուռ մնաց:
-Գուրգե՞ն
«Գիժ Ղևո՞նդ»
-Գուրգե՛ն, հասի՛, արի՛:
-Ղևո՞նդ, դո՞ւ ես
-Արի՛, արի՛
«Այս ի՞նչ է ուզում [...]

Read Full Post »

Դուռը

Ինչպիսի՞ն են ինձ մարդիկ տեսնում: Ծանոթները գիտեն, որ ես այս ինչ այս ինչի ավագ որդին եմ, սրա կամ նրա բարեկամը, ժամանակ առ ժամանակ կարող եմ լինել հետաքրքիր զրուցակից, երբեմն բավականին հարգալից, երբեմն անհասկանալի պահվածքով մի երիտասարդ, անունը՝ հայտնի, կրթությունը՝ անավարտ, և հիմա սկսել է հանկարծակի մեծ հետաքրքրություն ցուցաբերել նկարչության արվեստի նկատմամբ. մոտ երեք տարի կլինի, [...]

Read Full Post »

1+1=1

1.
«Նա բժիշկ է: Հեգնանքով կնայի ինձ ու կասի, որ ես էլ եմ ծեր, և նրան ձեռ չառնեմ. իբր թե ծեր բժիշկ: Ձեռ չեմ առնում նրան. ես սիրում եմ կտրուկ խոսել, բառերի մեջ երկակի իմաստներ չեմ տեսնում. ասում եմ, որ ծեր ես, իսկ նա հիշում է իր անցյալը և միանգամից սկսում խոսել իր անցյալից: Շատ ժամանակ [...]

Read Full Post »