«Այս սանդուղքը շինել է իմ պապը: Հին սանդուղք…»
Իր պապի շինած սանդուղքն էր: Քայլեց վեր:
«Մասրենին հայրս է տնկել մանուկ ժամանակ: Թեյը համեղ էր լինում…»
Մի պահ կանգնեց, ձեռքը տարավ մասրենու թուփը. հետ բերեց՝ մեջը մասրենու հասած մի պտուղ. տարավ բերանը. անհամ էր: Քայլեց առաջ:
-Գուրգե՜ն…
«Այս ո՞վ է»: Լուռ մնաց:
-Գուրգե՞ն
«Գիժ Ղևո՞նդ»
-Գուրգե՛ն, հասի՛, արի՛:
-Ղևո՞նդ, դո՞ւ ես
-Արի՛, արի՛
«Այս ի՞նչ է ուզում սրանից: Այս ո՞վ է»,
-Այս ո՞վ է
-Ոտքերից բռնի, Գուրգեն հետո կխոսանք. ուժեղ բռնի, որ հանկարծ չկարողանա թփրտա.
ոսկորները ջարդելու եմ լրիվ:
«Իսկ եթե չբռնե՞մ»
-Որտեղի՞ց բռնեմ: Ինչի՞ համար բռնեմ: Ի՞նչ է արել: Ո՞վ է
-Սրան նայի, սրա վիճակը…Գիտեի՞ր մարսելու ես: Դե մարսի հիմա. ո՞նց ես մարսելու արածներդ
«Հերի՞ք չէ տեսնես: Արդեն արյունլվա է»
-Ղևո՞նդ,
-Դու էլ խփիր, կանգնած մի մնա. պապուդ տան գողությունն էլ է ինքը արել: Մի կանգնիր: Պահեմ իրան, դու խփի: Լա՜վ ծեծի:
«Էլ ի՞նչ ծեծեմ սրան, ինչ էլ արել է, արդեն հերիք է»
-Խփի
«Հերիք է: Էլ չեմ խփի»
-Դե՛, դու ոտքերից բռնի. ես՝ ձեռքերից: Տանենք կապենք նկուղում. մնացածին էլ կանչենք՝ գան: Սա դեռ չպրծավ մեզանից:
«Հազիվ է շնչում: Էլ ի՞նչ մնացած: Բան չի մնացել սրանից»
-Ո՞նց ես է Գուրգեն, քեզ որ 10 տարի էլ չտեսնի մարդ, էլի կճանաչի. չես փոխվում. միանգամից ասացի հա, որ մեր Անասենց Գուրգենն է: Ասի ՝ ինչ լավ եղավ, կանչեմ ՝ գա օգնի սրա հարցերը լուծենք: Գիտես՝ ինչքան ժամանակ է ման էինք գալիս սրան: Հեսա տանենք կապենք դազգահից ու էլի հարցերը լուծենք:
-Էս կողմերով էի անցնում: Մտքովս անցավ պապու տուն մտնեմ մի երկու րոպեով:
-Բայց հիմա չե՞ս վրազում չէ: Սրանից դեռ մեր փողերը պիտի ուզենք: Հեսա համար կտա հեռախոսի, կզանգենք, որ փող բերեն: Դու էլ բաժին ունես դրանից. ոտդ մի քիչ կա՛խ գցի:
«Ի՜նչ փող, ի՜նչ բան»
-Սա փող տվող չի, Ղևո՛նդ: Որ ունենար, գողություն չէր անի: Կամ էլ շուտ կխոսար փող տալու մասին. մինչև ծեծ ուտելը:
-Չթողեցի, որ ծպտուն հանի: Հենց տեսա, միանգամից խփեցի. պիտի լավ ծեծ ուտեր, նոր..Կտա՛, ո՞նց չի տա: Թե չտա, էլի՛ ծեծ կուտի:
«Միանգամից խփեցի…»
-Հետո՞: Դասերդ ո՞նց են, Գուրգեն ջան: Հիշում եմ պապիդ միշտ ուզում էր, որ դու պաշտոնի անցնեիր:
-Լա՛վ են դասերս:
«Դասերը կարևոր չեն ինձ համար. առավել ևս իր համար: Հիմա էլ ուզում է ինձ «իրական» կյանքի հետ ծանոթացնել: Գիժը…»
-Գուրգե՛ն, մի անգամ, ոտքերից լավ բռնի, մի անգամ հերդ աչքիս դեմը մի հոգու ոնց ծեծեց…Չէի սպասում իրանից: Պատկերացրու, որ ես խառնվեցի ու չթողեցի շատ ծեծեր:
-Ղևոնդ ջան, թաղեցիներին կանչի, որ ես արդեն գնամ:
-Դե սպասի գնամ պարան բերեմ, նոր գնա: Փաստորեն, փողը չես ուզում…
«Պարան: Մարդ: Գրեթե անշունչ է. էլ ի՞նչ պարան…Երևի լավ է, որ էլ այս թաղում չենք ապրում: Հայրս էլ այստե՛ղ է մեծացել: Դրա համար ես պարտավոր եմ ավելի լավը լինել»:
-Վա՜յ, Գուրգե՞ն ջան: Դո՞ւ: Դա ո՞վ է
«Ի՞նչ կմտածեն…»
-Չգիտեմ: Սպասում եմ Ղևոնդին:
-Գժի՞ն:
«Գժի՛ն…Իրան գժի տեղ է դրել: Մենակ գիժը իրեն գժի տեղ կդնի…»
-Հա՛: Տե՛ս, գալիս է: Ես գնում եմ: Իրեն կասես, որ շտապում էի: Ցտեսություն:
-Շուտ-շուտ արի մեր կողմերը, ա՛յ տղա:
«Ուշ-ուշ…Երբե՛ք»:
-Կգամ…

04.02.09