Դրսում անձրև էր սկսել, իսկ երեկոն դեռ շարունակվում էր տարածվել: Ներսում վառվող ճրագի լույսը կիսաթափանցիկ պատերի վրա արտացոլում էր երեք մարդկային ստվերներ: Նախարարի ձախ կողքին (չգիտես ինչու հենց ձախ կողքին) նույնպես հանդիսավոր կեցվածքով նստել էր նրա օգնականը (նրա աջ ձեռքը), նրանց դիմաց գլուխը մինչև ծնկները խոնարհել էր կլանի նշանավոր սամուրայը և անշարժացել, ինչպես հարկն է. մինչև վերադասները կխոսեին: Նրա գոտկատեղից շեղակիորեն ցցված էր նույնքան նշանավոր նրա թուրը: Լեգենդի համաձայն այն սամուրայները, որոնց ձեռքերի մեջ շողշողացել է այն մի քանի հարյուրամյակ շարունակ, երբևէ պարտություն չեն կրել: Տանակա Հիսոկաին այն փոխանցվել էր իր հորից, որն էլ իր ժամանակին եղել էր կլանի լավագույն սամուրայը: Եվ որպեսզի Տանակա Հիսոկան պատիվ ստանար կլանի զորեղությունը խորհրդանշող թուրը կրելու, նա մինչ այդ պետք էր վարպետանար սուսերամարտի արվեստի մեջ, և ամենքին ապացուցեր, որ ինքն էր դրան ամենաարժանի տերը: Վարպետության ցուցադրական մարտում Հիսոկան մրցում է իր հոր հետ, որն այդ ժամանակ և մինչ այդ պատիվ ուներ հպարտությամբ կրել խորհրդանշական թուրը: Երեք փուլերից բաղկացած փայտե թրերով անցկացված մենամարտում, Հիսոկան հաղթանակ է տանում, և հայրը, ստիպված լինելով հանձնել նրան թուրը, մենամարտից հետո հանդիսավոր կերպով կատարում է խարակիրի՝ այդպիսով բարձր պահելով իր անունը և պատիվը: Ինչպես և սամուրայների մեջ, այնպես էլ հասարակ մահկանացուների մեջ բոլորը վերապահորեն էին մոտենում պողպատյա անպարտելի թրին, որը հայտնի էր նաև «Թուր՝ պատվի և մահվան» անունով. հայտնի էր նաև, որ այն մեկ անգամ կրողը դրանից զրկվելուց հետո, անկարող էր լինում այսուհետ պատվաբեր համարել իր գոյությունը: Ինչ վերաբերում էր Տանակա Հիսոկաին, նա կրկնակի հպարտությամբ էր իր կողքից կրում պատվի և մահվան զենքը, քանի որ ժամանակին այն եղել էր իր հոր զինակիցը:
Նախարարի օգնականը աչքը չէր հեռացնում սամուրայի թրի վրայից. գոհունակությամբ լցված հայացքը մի քանի րոպե անշարժացած պահելու հետո նույն գոհունակությամբ սկսեց խոսել.
-Տանակա Հիսոկա՛, նախարարը իր երախտագիտությունն է հայտնում քեզ, և ուզում է տեղեկացնել , որ այսուհետ էլ ավելի մեծ հարգանքով է քեզ վերաբերվում. դու քեզ վրա դրած հույսերը կրկին անգամ արդարացրեցիր: Հիռոն՝ այդ հանցագործը, մեծ վտանգ էր սպառնում ներկա կարգերին: Այժմ, երբ նա այլևս չկա, մեր երկիրը կարող է անհոգ լինել. ներքին երկպառակտման վտանգը առանց ապստամբության առաջնորդի շուտով ամբողջովին կվերանա: Մինչ այստեղ հայտնվելը այդ սրիկային հաջողվել էր իր շուրջը բավականին մեծ թվով համախոհներ հավաքել հարավային մարզերում…
Սակայն մեզ բոլորիս անչափ հետաքրքրում է, թե ինչպես է ընթացել ձեր մենամարտը, Տանակա Հիսոկա՛… Նման դեպք առաջին անգամ է պատահում, և մենք ոչ տեսել ենք, ոչ լսել, որ որևէ մենամարտ ընթանա հինգ օր շարունակ: Մինչ քեզ այդ հյուղակը ուղարկելը բազմաթիվ այլ զոհեր ունենալով նրա թրից՝ մենք հասկացել էինք, որ Հիռոն աննախադեպ հմուտ մարտիկ է, հակառակ դեպքում քեզ չէինք ուղարկի, սակայն մի՞թե նա այդքան հզոր էր, կամ ուժերն այդքան հավասա՞ր էին իրար, որ ոչ մեկիդ չէր հաջողվում շուտափույթ հաղթանակ տանել: Մենք ուզում ենք, Տանակա Հիսոկա՛, որ մեզ հիմա նկարագրես ձեր միջև կայացած մենամարտը, – նախարարի օգնականը, տեսնելով, որ սամուրայը դեռ անշարժ է և չի պատասխանում, հրամայական տոնով ավելացրեց, – Խոսի՛ր:
- Ձեր թույլ տվությամբ, – գլուխը մի փոքր վերև բարձրացնելով և այնուհետև նորից այն խոնարհելով՝ Տանակա Հիսոկան, որի ձայնի մեջ անմիջապես նկատվեց կտրականություն, շարունակեց,- ես հարկ եմ գտնում նախ նշել, որ Հիռոն արժանի է հարգանքի ամենամեծ աստիճանի. նա ամենևին էլ հանցագործ չէր, ինչպես որ դուք եք նրան անվանում:
-Ինչպես թե,- նախարարի օգնականը, հանկարծակիի գալով, վրա հարձակվեց,- դա դու չես որոշում, սամուրա՛յ: Մի՛ մոռացիր, որ նման հարցերը մտնում են ավելի բարձր դասի մարդկանց իրավասության սահմաններում…
Նախարարի օգնականը պատրաստվում էր նմանատիպ մի քանի խոսք ավելացնել, սակայն, նկատելով նախարարի՝ ձեռքով արած նշանը, լռեց և թողեց, որ սամուրայը իր խոսքը շարունակի, որը և գլուխը մի փոքր վերև բարձրացնելով, սակայն քարացած հայացքը հատակի վրայից չկտրելով, նույն համարձակությամբ սկսեց խոսել.
-Մեկ օր շարունակ մենք մենամարտում էինք. մենամարտի ընթացքում պարզվեց, որ Հիռոն՝ իմ հակառակորդը, թրի աննկարագրելի հմուտ վարպետ է, ոչ պակաս քան ես: Երբ դեռ լույս էր, մեր թրերը անդադար
բազմապատկում էին և ամբողջ հյուղակով մեկ ցրում ներս թափանցած արևի սակավաթիվ շողերը: Ավելի ուշ՝ սև խավարի մեջ, լսվում էին միայն թրերի զնգզնգոցը…Ես այդ մարտիկին չէի ճանաչում, սակայն նրա տված մենամարտը ցույց էր տալիս ինձ նրա էության պատկերը. մարտի ժամանակ նման հանգստության և ինքնատիրապետան երբևէ ականատես չէի եղել: Ի վերջո, սակայն, զգալով հոգնածություն, մենք հեռացանք միմյանցից. նա զենքը վայր դրեց և անշտապ նստեց դիմացը…ես հետևեցի նրա շարժումներին. ես հասկացա, որ նման հավասար մենամարտով անհնար էր որոշել, թե մեր երկուսից ով է արժանի հաղթանակին, քանի որ շատ հնարավոր էր, որ մահացու հարվածը պատահական ստացվեր և եթե նույնիսկ ինձ հաջողվեր այդպես հաղթել, դա
ամենևին չէր նշանակի, որ թրի տիրապետման իմ վարպետությունը գերազանցում էր հակառակորդի ցուցադրածին. այն թուրը, որ ես եմ կրում, ինձ պարտադրում է պահել նրա պատիվը, նաև` իմ հոր…նման հավասար մենամարտից հետո, եթե նրան հաղթեի պատահականության շնորհիվ՝ առանց համոզվելու վարպետության իմ գերազանծության մեջ, իմ պատիվը ինձ կստիպեր կատարել խառակիրի: Նույնքան անընդունելի կլիներ, եթե նման մի պատահական հարված իմ հակառակորդին հաղթանակ պարգևեր, այդ դեպքում այն թուրը, որ ես եմ կրում, կդադարեր լինել ամենազոր մարտիկի զինակիցը:
-Իսկ հետո՞,- կիմանոյի թևերը ծալելով՝ հարցրեց անհամբեր օգնականը, որ չնայած փորձում էր քիչ թե շատ համբերատարությամբ զինվել:
-Իմ հակառակորդը առաջինը խախտեց լռությունը. մենք սկսեցինք զրուցել: Նա նույնպես չէր ցանկանում պատահական հարվածի զոհը դառնալ, սակայն շուտով մենք լռեցինք…
-Ա՛յդ ինչպե՞ս թե…,- եթե նախարարը կրկին ձեռքի շարժումով նշան չաներ մեկընդմեջ ինքնատիրապետումը կորցնող օգնականին՝ լռել, որը պատրաստվում էր անհամաձայնեցվածությամբ լցված ևս մեկ-երկու բացականչություններ արձակել, ապա խոհերի մեջ ամփոփված սամուրայը ստիպված կլիներ սթափվել, այնուամենայնիվ նա հայացքը դուրս գցեց կիսաբաց դռից այն կողմ և այդպես՝ առանց որևէ լարվածության, կարծես չխոսելով, այլ պարզապես մտքի մեջ ինչ բան վերհիշելով ասակայն մատնում էր իր աչքերի տեսածը և մտքի կտրածը…
-Այդ ժամանակ նույնպես, ինչպես հի՛մա, դրսում անձրև էր տեղում. նման խոնավություն մեկ այլ անգամ, ինչպես հաճախ, ինձ կտաներ անկողին, սակայն հակառակորդի ներկայությունը և ստեղծված խորհդավոր իրավիճակը իմ գիտակցությունը համակել էր զգոնությամբ: Հետզհետե լարվածության ամեն մի նշույլ անհայտացավ…Նման մենամարտում, երբ հաղթող չկա, ապա երկուսսն էլ հավասարապես և՛ հաղթած են, և՛ պարտված: Դա զգում էր մեզանից յուրաքանչյուրը, և որպեսզի ավելի շատ տեղ տրվեր հաղթանակի զգացողությանը և այն ունենալու համոզմունքին, ապա անհրաժեշտ էր ինքնակամ կանխել հարձակման հավականության ցանկացած ներքին մղում. հետզհետե մեր միջև գոյանում էր խաղաղության կամուրջ: Երեք օր շարունակ մենք լուռ մնացինք, դեմ դիմաց նստած…Ինչպես նա, այդպես էլ ես երբեմն տարվում էինք անխռով քնով, որը ոչնչով չէր տարբերվում մեր միջև գոյացած խաղաղությունից. ոչինչ չէր կարող լինել այդքան անխռով և կենարար. ինչպես ինձ մոտ, այնպես էլ կարծես նրա մոտ, վերացել էր սննունդի և շարժվելու որևէ պահանջ և ցանկություն. այդ ներդաշնակությունը խախտել մեզանից ոչ մեկ չէր շտապում…Այդ երեք օրվա ընթացքում մեր միջև տիրում էր խաղաղությունը:
- Դա ձեր մենամարտի չորրորդ օրն էր, այդպես չէ՞,- մեղմ ձայնով զրույցին առաջին անգամ միջամտեց ծերունի նախարարը և ապա լռեց այնպես, կարծես թե ոչինչ չէր ասել և չէր էլ ցանկանում ընդհատել սամուրայի պատմությունը:
-Այդ ժամանակ օրերի միջև ընկած սահմանը նույնպես վերացած էր թվում, միայն երբեմն-երբեմն հյուղակ ներթափանցած արևի շողերը հիշեցնում էին, որ դրսում նաև արև է լինում, նույնիսկ իրար երես չէինք տեսնում երբեմն, իսկ թե քանի օր էինք այդպես լուռ մնացել, միայն հետո՝ ավելի ուշ, ես կարողացա մտաբերել. շուրջբոլորն ամեն ինչ անսահաման և անվերջ էր թվում…Հիռոն մեր միջև ընկած և մեզ միացնող խաղաղությանը ներդաշնակ և համընթաց սկսեց պատմել այն գյուղի մարդկանց և տնային տնտեսությունների մասին, որտեղ նա ծնվել էր և մեծացել էր. հասարակ մի հողագործի ընտանիքում: Այդ գյուղում սամուրայներ չեն եղել, ասում էր նա, ինքը միայն չափահաս տարիքում է առաջին անգամ թուր վերցրել ձեռքը, որը ինչ-որ առևտրական իր հետ էր բերել քաղաքից. միայն հետո Հիռոն հեռացել էր իր հարազատ գյուղից և շրջել տարբեր մարզերով և քաղաքներով՝ միառժամանակ իրեն զբաղեցնելով թրի տիրապետման վարժություններին՝ աստիճանաբար հասցնելով իր վարպետությունը կատարելության:
-Այդ դեպքում նա սամուրայ չէ՞ր, այլ հասարակ հողագործ, ինչպիսի՜ խաբկանք,- վրդովված բացականչեց նախարարի օգնականը:
-Ճիշտ այդպե՛ս, նա սամուրայ չէր. նա ինքն իրեն համարում էր թիկնապահ՝ հողագործների և այդ կարգին պատկանող մարդկանց պահապան. ավելին նա չասաց, այլ փոխարենը մեծ բավականությամբ շարունակում էր պատմել, թե ինչպես, օտար վայրերում գտնվելով, երբեք չէր դադարել կարոտով հիշել իր հայրենի գյուղը:
Երբ նա այդպես խոսում էր, հաճախ դժվարանում էի հետևել նրա ամեն մի նախադասությանը. ինձ թվում էր, թե այդ ամենը ես արդեն ապրել էի և հարկ չկար նորից վերհիշելու, սակայն հեռավոր մտքերը կտրում էին ներկայից և ուղեկցում անցյալում ապրած տարինեի միջով. կարծես շոշափում էի ինձ հաղորդվող այն ներդաշնակությունը, որն անցյալը կապում էր ներկայի հետ…հանկարծ, անտեսանելի ինչ-որ խոչընդոտ խարխափում էր իմ երևակայությունը, և ես կրկին հայտնվում էի Հիռոի առջև նստած:
-Տանակա՛, մեզ համար ամենևին հետաքրքիր չէ նման մանրամասներ, այն դեպքում, երբ դրանք ոչ միայն զարմանալի է լսել քեզ պես պատկառելի սամուրայից, այլ նաև անհեթեթ են իրենց պարունակությամբ: Ի՛նչ է, ուզում ես ասել, որ մենամարտը այդպես էլ դադարեց և խաղաղվե՞ց. ինչպե՞ս շարունակվեց այն, դա՛ է մեզ հետաքրքիր լսել քեզանից, մեզ հետաքրքիր է, թե դու ինչպես ես հաղթել նրան: Ե՞րբ վերսկսեցիք ձեր մենամարտը,- զայրացած, անհարգալից նույնիսկ արհամարհական ձայնով գոչեց նախարարի օգնականը, որը այդպես կարծես փորձում էր սթափվել իրեն պաշարող ավելորդ թվացող մտքերից:
-Ձեր թույլտվությամբ, իհարկե, բայց մենամարտը չէր դադարել. այն շարունակվում էր,- գլուխը նախարարին փոքր-ինչ խոնարհելուց հետո նորից բարձրաձայն մտքերի մեջ սուզվեց հպարտ սամուրայը,- այն շարունակվում էր իմ մեջ և հետզհետե ավելի կատաղի էր դառնում՝ չնայած Հիռոին և ինձ միմյանցից հեռավորության վրա պահող երկկողմանի խաղաղության զգացողության հանգամանքին, ինձ մեջ պայքար էր բռնկվել թրի և դրան բռնացած ձեռքերի միջև, կամ գուցե ձեռքերիս և դրան բռնացած թրի միջև, և ժամանակ առ ժամանակ ինձանից անկախ երբ ձեռքերս հայտնվում էին թրի կոթի վրա, ինձ մեջ վերստին մենամարտի էին բռնվում սամուրայը և հասարակ մահկանացուն: Երբ Հիռոն պատմում էր, թե ինչպիսի անխռովությամբ էին իրենց գյուղի բնակինչները բանում հողի վրա, և թե ինչպես էին ֆեոդալները անարդարությամբ թալանում և հալածում նրանց, ես մտաբերեցի, որ այդ ամենը կատարվել է նաև իմ աչքի առջև, որոնց, սակայն, մեծ նշանակություն և կարևորություն ես երբևէ չեմ տվել՝ դասելով դրանք անխուսափելի և նույնիսկ տրամաբանական իրադարձությունների շարքին, սակայն ես հասկացա, որ եթե նույնիսկ դրանք ինձ համար տրամաբանական են, ապա գուցե որևէ մեկի համար՝ հանձինս Հիռոի, դա պարզապես անընդունելի չէ, և եթե նա հանձն է առել պայքարել նման կարգի դեմ, դա ամենևին չի նշանակում, որ նա հանցագործ է, ինչպես դուք եք նրան անվանում, հարգելի նախարարի օգնական: Սակայն…
-Այդ ինչպես, չհամարձակվես կրկնել դա,- այս անգամ նորից վրա հասաց նախարարի օգնականը, սակայն մեկ անգամ ևս ստիպված եղավ ենթարկվել ծերունու լուռ հրամանին և զիջել, որպեսզի սամուրայը նորից շարունակի կիսատ մնացած իր խոսքը:
-Սակայն, ցանկացած մենամարտ, ինչպես հայտնի է, ունի վերջ. խաղաղությունը այս դեպքում միակ հաղթողն էր թվում, բայց քանի դեռ այն տևում է, ուրեմն մենամարտը անավարտ է մնում, որը սակայն մեր դեպքում անհնար էր դառնում այլևս: Որպեսզի հասնեինք լիակատար և հաղթանակի՝ խաղաղության, հարկավոր էր նախ ինչ-որ կերպ ավարտին հասցնել մենամարտը՝ ժամանակավորապես շրջանցելով և միառժամանակ չանտեսելով խաղաղության գոյությունը: Հարկավոր էր դուրս գալ այդ իրավիճակից. հարկավոր էր դուրս գալ այդ գորշ հյուղակից…Այդ ժամանակ մենք միաձայն սկսեցինք մտորել մենամարտի հնարավոր վերջաբանների շուրջ: Երբ ձեռքս տարա թրի կոթին, հասկացա, որ այն այնուամենայնիվ անպարտելի է և անպարտելի պետք է մնա, և քանի դեռ այն ինձ մոտ է գտնվում, ես պարտավոր էի պատվով դուրս կրել այն և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից. այն ստիպում էր ինձ չմտածել պարտության մասին, և ես Հիռոին առաջարկեցի, միմյանց զիջելով ճանապարհը, երկուսով դուրս գալ հյուղակից: Իմ հակառակորդը, որը նաև իմ մարտընկերն էր դարձել, ժպտաց և մերժեց այդ առաջարկը: Իմ մարտընկերը բավականին խոհեմ էր դատում, և ես հակված էի հետևել նրա դատողություններին. իրոք, եթե երկուսով դուրս գաինք այնտեղից, ապա ես ստիպված կլինեի, քանի որ նա նույնպես կենդանի էր մնացել, իսկ այն թուրը, որը որ ես եմ կրում, պահանջում է լինել անպարտելի կամ էլ ընդհանրապես չլինել, իսկ եթե նույնիսկ Հիռոն կենդանի դուրս գար այնտեղից ինձ հետ միասին, ապա նրա հետևից որսը կշարունակվեր և ոչ միայն բազմաթիվ անմեղ մարդկանց արյուն կթափվեր, այլ նաև վաղ, թե ուշ նրան ձեր մարդիկ մեկ այլ ծուղակում կբռնացնեին, և այդ ամենի հետ մեկտեղ մենամարտը խաղաղությամբ չէր ավարտվի, ինչը կնշանակեր, որ մենք երկուսս էլ պարտված կլինեինք, ինչպես և նաև մեր մենամարտը:
-Իսկ եթե դու, այնուամենայնիվ, այնտեղ խառակիրի կատարեիր քեզ, ապա քեզ կհաջողվեր փրկել քո պատիվը, իսկ թուրը կանցներ ավելի զորեղ մարտիկին,ինչպես որ հարկն է, այդպես չէ՞- պատկառելի հանգստությամբ սամուրայի խոսքին միջամտեց մինչ այդ նրան ուշադիր լսող ծերունի նախարարը:
-Այո, ճիշտ այդպես, սակայն այդ դեպքում, մենամարտում ոչ ոք հաղթող չէր լինի, և կանհետանար ձեռք բերած խաղաղությունը, որը ամբողջությամբ համակել էր մեզ. քանի դեռ Հիռոն կենդանի էր, իմ խառակիրի կատարելը անիմաստ էր, լիներ դա հյուղակի մեջ այդ ժամանակ, թե հետո՝ արդեն հյուղակի պատերից դուրս:
-Եվ հետո դուք սկսեցիք քննարկել միակ մնացած տարբերակը, որը մենամարտին կտար հաղթական ավարտ, այն է՝ խաղաղությո՛ւն, այդպես չէ՞:
-Մենք այլևս չխոսեցինք…Իմ ձեռքը չէր հեռանում թրի կոթից. այդ ամենը չվրիպեց Հիռոի ուշադրությունից, չնայած արդեն գրեթե ամբողջովին մութ էր ներսում…Նկատելով նրա ուշադրությունը ձեռքերիս մեջ չհանձնվող զենքի հանդեպ, հանեցի այն պատյանի միջից և հանձնեցի Հիռոին…երբևէ չէի տեսել, ինչ որ մեկին, ով կկարողանար անհետանալ թրի հետևում: Երբ նա սկսեց օդում հարվածներ կատարել, ես հասկացա, որ լիներ թուրը նրա ձեռքին մենամարտի սկզբում, այն երկար չէր շարունակվի և կունենար իր արժանի հաղթողը. պատվի ու մահվան թուրը փայլում էր աչքերիս առջև, ինչպես երբեք. կարծես ոչ ոք չկար այդ խրթին հյուղակում, բացի իրենից…
-Տարօրինա՜կ մենամարտ,- բթացած հայացքը չկարողանալով ներկաներից թաքցնել՝ ձայնեց նախարարի օգնականը:
Ծերունու դեմքին ոչ մի ջիղ չէր այլաձևվում. կարծես լսում էր շատ վաղուց մեկ անգամ արդեն լսած, իրեն ծանոթ մի պատմություն…
-Հետո Հիռոն նստեց իր տեղը, սակայն դեմքով դեպի հյուղակի կիսաբաց դռնակը՝ թիկունքով դեպի ինձ, և շարունակեց լռել…սակայն նա այդպես խոսո՛ւմ էր. ես հասկանում էի նրա ցանկությունը. նա ուզում էր, որպեսզի ինքս տեսնեի դեպքերի հետագա զարգացումը և ինքս վերլուծեի մենամարտը սկզբից մինչև վերջ: Առավոտյան, երբ արևի ճառագայթները ընկան իմ և իր առջև՝ ցրվելով բազմաթիվ ցցերի պես, Հիռոն իրեն կատարեց խառակիրի,- այս ասելով՝ Տանակա Հիսոկան գլուխը վեր բարձրացրեց և նայեց վերև՝ ի նշան հարգանքի իր անպարտելի հակառակորդի պատվին:
-Հիսոկա՛, դու կարծում ես, որ նա անպարտելի էր, և ավելի շատ էր արժանի հաղթելուն, քան դու, այդպես չէ՞,- ուշադիր հետևելով սամուրայի շարժուձևերին՝ հարցրեց նրան ծերունի նախարարը:
-Այո՛, ես համոզված եմ դրանում:
-Այդ դեպքում քեզ անպատվաբեր է այլևս այդ թուրը կրել, և քո պատիվը հարկադրում է քեզ կատարել խառակիրի:
-Այո՛, ես դա ընդունում եմ:
-Այդ դեպքում, եթե կարծում ես, որ քո հակառակորդը կարող էր քեզ սպանել մարտում, ապա ինչո՞ւ նա չի արել դա:
-Մինչև լուսաբաց, երբ դեռ Հիռոն չէր կատարել իրեն խառակիրի և համբերատար սպասում էր լուսաբացին, ես խորհում էի այդ ամենի մասին. մեր միջև ծավալված մենամարտը, որը շարունակվեց 5 օր, կարծես սկզբից մինչև վերջ ծրագրված էր Հիռոի նախաձեռնությամբ, նա ինձ կենդանի թողեց, որպեսզի ես, իր փոխարեն, սպանեմ Ձեզ, հարգելի նախարար, միայն այդ դեպքում խառակիրի կատարելով՝ ես կկարողանամ փրկել իմ կորցրած պատիվը և ազատվել Հիռոի պարգևած ողորմածությունից, ինչպես նաև կկարողանամ պահպանել այն թրի պատիվը, որի պատվի համար իմ հայրը նվիրել է իր կյանքը… և միայն ձեզ սպանելու դեպքում խաղաղությունը կհաղթանակի, որը որ Հիռոի ցանկությունն էր:
Սամուրայի այս խոսքերից նախարարի օգնականը վեր թռավ ոտքի և շտապեց թիկնապահներին կանչել, սակայն կրկին զսպեց իրեն՝ տեղի տալով նախարարի ձեռքի հրամանին, որը շուրունակում էր մեռյալ հանգստությամբ հետևել խրոխտ սամուրային և դեռ համբերությամբ սպասում էր նրա գործողություններին, իսկ նախարարի օգնականը, իրեն գտնելով պատին ծեփված վիճակում և լիակատար անորոշության մեջ, այդպես էլ մնաց տեղում գամված:
Ձեռքը մեկնելով թրի կոթին՝ սամուրայը վեր կացավ տեղից, սակայն, ի մեծ զարմանք նախարարի ահաբեկված օգնականին, շրջվեց նրանց դեպի թիկունքով և ապա մոտեցավ ամբողջ պատի երկայնքով ձգվող դռներին. նստեց դրանց առջև և ձեռքի թեթևակի շարժումով մեկը բացեց. միայն այդժամ նկատեց՝ որքան շուտ էր անցել գիշերը. արևի շողերը ներս թափանցեցին և ողողեցին սենյակը: Անկոտրում սամուրայը առանց այլայլվելու պատյանից մերկացրեց սուրը, նույնպիսի հանգստությամբ երկու ձեռքով դեմ տվեց փորին և խրելով այն՝ ձախից աջ տարավ՝ դուրս թափելով ամբողջ փորոտիքը:
Փորձելով մարսել տեղի ունեցածը՝ զարհուրած նախարարի օգնականը մի կերպ կուլ տվեց բերանի մեջ ցամաքած թուքը և ապա հապճեպորեն շտապեց սենյակից դուրս՝ ծառաների հետևից: Քիչ անց, երբ նա վերադարձավ իր հետ բերած ծառաների հետ միասին՝ սամուրայի անշնչացած մարմինը դուրս տանելու համար, դրա կողքին գտան նաև ծերունի նախարարի դին՝ ձեռքերի մեջ սեղմած պահած պատվի և մահվան թուրը:

06.13.09