Նա միայնակ է բնակվում. ինքը և իր թութակը, սակայն այսօր բնակարանը լցված է հյուրերով. Միխայիլի ընկերները եկել են իրենց ընկերոջ ծննդյան օրը ինչ-որ կերպ նշելու, նրա տրամադրությունը բարձրացնելու վճռականությամբ և իրենք էլ բարձր տրամադրությամբ լցված: Միխայիլը հազվադեպ է հյուրեր ունենում: Չնայած իր ընկերներից ոմանք արդեն հասցրել են մի քանի անգամ այցելել նրա փոքրիկ բնակարանը, սակայն [...]
Archive for the ‘«Կղզի»’ Category
Միխայիլի թութակ Սաշան
Posted in «Կղզի», tagged mixail, sasha, tutak on July 14, 2009 | Leave a Comment »
Որս
Posted in «Կղզի» on April 3, 2009 | Leave a Comment »
Տեսադաշտը բաց է: Ահա հաստաբուն բաոբաբի տակ ահռելի թաթերը ծալած ծանրացած մարմինը ծառի հովին է տվել կենդանական աշխարհի այս հրաշքը: Մեկ չեմ համբերում, ուզում եմ միանգամից նշան բռնել ու կրակել, բայց վախն հիմա այնքան անարատ և վեհ է իմ մեջ, որ ինձ դուր է գալիս դրան ենթարկվելը, և հետո, դեռ երբեք այսպիսի մոտ հեռավորության վրա [...]
Հիվանդը
Posted in «Կղզի» on March 30, 2009 | Leave a Comment »
Հիվանդասենյակում երկու բուժքույր խնամքով քանդում են հիվանդի վիրակապերը: Նրանք նրան նախապատրաստում են բարդ վիրահատության: Հիվանդը գունատ դեմք ունի. այդ տեսնելով՝ բուժքույրները ջանում են գոտեպնդել նրան՝ մեջբերելով, որ վիրաբույժ Արտյոմ Ատոմիչը հինվանդանոցի ամենափորձառու մասնագետն է, և որ նրա կյանքին վտանգավոր ոչինչ չի սպառվում. ամեն ինչ բարեհաջող կավարտվի իր համար: Այդ ժամանակ միջանցքում ձայներ են լսվում. Արտյոմ [...]
Դարձ
Posted in «Կղզի» on March 30, 2009 | Leave a Comment »
«Այս սանդուղքը շինել է իմ պապը: Հին սանդուղք…»
Իր պապի շինած սանդուղքն էր: Քայլեց վեր:
«Մասրենին հայրս է տնկել մանուկ ժամանակ: Թեյը համեղ էր լինում…»
Մի պահ կանգնեց, ձեռքը տարավ մասրենու թուփը. հետ բերեց՝ մեջը մասրենու հասած մի պտուղ. տարավ բերանը. անհամ էր: Քայլեց առաջ:
-Գուրգե՜ն…
«Այս ո՞վ է»: Լուռ մնաց:
-Գուրգե՞ն
«Գիժ Ղևո՞նդ»
-Գուրգե՛ն, հասի՛, արի՛:
-Ղևո՞նդ, դո՞ւ ես
-Արի՛, արի՛
«Այս ի՞նչ է ուզում [...]
