Ինչքա՜ն հանգիստ, ինչքա՜ն թովիչ
Ժպտում ես դու քո նկարից,
Ես էլ կարծես արևին եմ հառել հեռվից,
Ասես շոյում ու շոյվում եմ,
Բայց շա՜տ հաճախ շփոթվում եմ քո շողերից:
Ինչքան փթթուն ու հասուն ես քո նկարում,
Այդքան փտած և տհաս եմ ես ինձ թվում:
Ինչքան սիրուն ու չքնաղ ես ինձ երևում,
Այդքան խո՜րն է սիրտս էրվում…
Էլ չեմ նայում`քանի մղոն ճանապարհ է մեզ անջատում,
Այլ նայում [...]
Archive for the ‘Poetry 2005’ Category
Քո նկարը
Posted in Poetry 2005 on June 14, 2008 | Leave a Comment »
Եվ հետո՞…վե՞րջ
Posted in Poetry 2005 on May 16, 2008 | Leave a Comment »
Եվ հետո՞…վե՞րջ.
Սա է՞ր ողջ սցենարը…
Եվ քո կարծիքով դու ինձ սաստեցի՞ր.
Սիրտս հանեցիր, քարով ծածկեցիր
Ու կարծում ես,
Թե ինձ սանձեցիր…
Ես քեզ կսիրե՛մ և՛ քարե՜ սրտով,
Մարա՜ծ ու խամրա՜ծ սիրո կայծերով,
Ես քեզ կտիրեմ մինչև իսկ անգամ
Դաշտից հավաքած ծաղկե կապանքով,
Թեկուզև դաշտը լինի լավ հնձված
Կամ էլ թե այրված , արևից խանձված…
