Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Poetry 2006’ Category

Բարդու նմա՞ն

Ե՛ս, որ երբեք թույլ չեմ եղել,
Ավել-պակաս, քիչ ու շատից
Ո՛չ ուռել եմ, ո՛չ էլ նեղվել.
Բարդու նման միայն վե՛ր եմ ուղիղ խեղվել:
Ո՛չ կողքերս, ո՛չ էլ հեռվում
Ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ նկատել…
Հիմա անծայր այս անտառում
Չեմ նախանձում միայն կաղնուն.
(Հա՜, հիշեցի՛, մեկ էլ կոճղին,
Որն անցյալում, ինչպես կաղնին,
Միշտ անհաղթ էր իրեն կարծում…)
Այսպես հիմա
Լուռ խոհերից չունե՜մ պրծում:
Ի՞նչ էի փնտրում մերկ կապույտում.
Մինչև այստեղ ՝ [...]

Read Full Post »

Լռիր, լռիր

Լռի՛ր, լռի՛ր ,գետա՜կ,
Կչում-կչում ,հա՜ կչկչում…
Բայց չե՜ս կանչում
Նրան ինձ մոտ…
Լռի՛ր, լռի՛ր , դո՛ւ ՝ աքաղաղ,
Ու՜մ  ես կանչում օրվա ծեգին,
Դո՛ւ , որ հիմա՛ր, անսի՛րտ , անա՛ղ,
Դարձնում ես ինձ խուլ անմեկին:
Լռի՜ր, լռի՜ր, ո՜վ երաժիշտ.
Ու՞մ ես երգում դու անտեղի՜.
Լքել են ինձ առանց հաժեշտ,
Սիրտս դարձրել ցամաք լեղի:
Լռի՛ր, լռի՛ր, և դո՛ւ՝ ջութակ.
Ի՜նչ ես լալիս. սիրո համա՞ր.
Ամեն անգամ իբրև թութակ
Ձայնակցում ես սրտիս [...]

Read Full Post »

Ապակե բաժակ. գինի անբաժան:
Ցավերը լիքն են, իսկ կյանքը ՝ դաժա՜ն, դաժա՜ն…
Դե՛, արբեցրո՛ւ քո հոգին անշեջ.
Խաղաղություն գուցեև գտնես գինու տենդի մեջ…
Գուցե դադարես երկար մտածել,
Գուցե մտածես ՝ երկար , անդադար,
Գուցե անիծես կյանքը անարդար,
Սակայն իմացի՛ր,
Որ դա չի՛ օգնել
                երբե՛ք ոչ ոքի.
Ցամաք թրջոցով ցավ չես ամոքի:
Թե դու գնում ես սրբազան կռվի.
Գինին քեզ կօգնի,
Թե երկնչում ես թշնամուդ ահից
Կամ թե խուսափում [...]

Read Full Post »

Գլխապտույտ

Գլխապտույտ թեթև հողմից
Լուցկու տուփի, դպրոցական մի տետրակի,
Պատառոտված հին տոպրակի
Եվ մի քանի ևս անպետք
Բակում թափված ապրանքների
Հեռուներից եկած անհետք
Քամու հևքից վեր բարձրացած
Կամակոր այդ շրջախաղից,
Կամ որ արդեն թե՛ բարկացած
Եվ թե հանդա՛րտ մնջախաղից
Արդեն անդարդ ու անվրդովվ՝
Ես տեսնում եմ
Միայն անգո՛ւյն՝ սևուսպիտակ,
Միայն անփո՛ւյթ ՝ իրարուտակ,
Իրար գլխի,
Իրար կողքի՛, բայց անհստակ հերթաշարժով
Թրթռացող թռուցիկ պատկերներ,
Որոնք հաճախ մտածածին մոնտաժով
Հիշողության ժապավենից
Ջնջել, մաքրել եմ ուզել.
Չի՛ ստացվել…
Գլխապտույտ թեթև [...]

Read Full Post »

Ինձ թվում է , թե սիրում եմ
Բայց ,ահա՛, տես՝
Սիրո բեմից աճապարած լուռ փախչում եմ,
Եվ ինքս էլ դեռ չգիտեմ՝
Ուր է տանում մութ անտառի
Արահետը մարդու գցած…
Ինձ թվում է, թե սիրում եմ,
Բայց, ահա՛,  տես՝
Սիրո տենդից լուռ եփվում եմ ինքս իմ մեջ.
Վառ բոցերից բոցավառվում,
Բայց և կրկին իսկույն մարում
Ու դառնում եմ սիրո հրշեջ…
Է՜հ…թող որ ճայթի հուրը սիրո
Այրվի՛ր նրա ճարմանդներում,
Թող վառի [...]

Read Full Post »

Երգ գրելիս սիրտս գալիս է գարուն…
Երգ գրելիս սիրտս ծախվում է բարուն…
Երգ գրելիս թե՛ ակնհայտ, թե՛ թաքուն,
Իսկ երբեմն էլ ծղրիդի պես աննկատ ու անքուն
Հա՜ երգում եմ ու պարո՜ւմ…
2006

Read Full Post »

Պարապ հոգին թեթևանում,
Սլանում է կապույտն անծայր ու ծավի,
Անփութորեն անթևանում
Ամպի մեջ է օթևանում
Ու առնում է ջերմ բարևը արևի…
Անէանում ու վերանում,
Մերթ ելնում է ամպերից վէր ,
Մերթ վայր իջնում.
Մոռացության ալիքներով
Անհագ կրքով ելևէջում…
2006

Read Full Post »