Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Poetry 2007’ Category

-Երկար բարակ կենաց չեմ սիրում
Պարզապես ,տղա՛ս, եղի՛ր երջանիկ,-
Ասաց թամադան ու ավելացրեց
-Քեզ հաջողություն…
-Եվ սե՛ր ու բարի՜ք…
-Եվ անամպ երկի՜նք…
-Եվ՜… առողջությո՜ւն,- կողքից ձայնեցին:
-Է՜հ… – ավելացրեց հայրս խուլ ձայնով
Ու պարպեց օղով լի թասը իր ձեռքի:
……………………………………………………..
Օրերն անցնում են հաջողությամբ լի
Եվ հղիացած անհաջողությամբ:
Մի օր սիրում եմ. դառնում եմ բարի,
Մյուս օրը որթնած մրգի պես դառն եմ,
Թե ցամաքում է իմ սիրո այգին…
Ի՜նչ արած, [...]

Read Full Post »

Թափառական

Իմ աշխարհում
Թափառական եմ դարձել,
Անախորժ ու քարքարոտ
Ճամփաներին ընկերացել…
Թափառե՜լ, թափառե՜լ եմ երկար
Դարձյալ երբեք թա՛փ չե՜մ առել:
Կծկվել ու կորել եմ մի անկյունում
Փոշոտվել ու մոռացվել.
Կարծես մի հին, բայց և էժան մի նկար…
Ինչ էլ որ կար գրված բախտին,
Ինչ որ կյանքն էր ինձ ընծայել,
Լափել , թափել
Կամ արբեցած շաղ եմ տվել ճամփաներին.
Այժմ փակվել
Պարփակվել եմ խավարի մեջ
Ու թաքնվել…
Չունեցա՛ծս
Գոնե այսպե՛ս
Չկորցնելու հույսով տեգված…
Թաթախվել եմ [...]

Read Full Post »

Օ՜հ…սենյակս ցրտել է:
Ձմե՜ռն է եկել երեկոյան դեմ:
Նոր եմ վեր կացել քնից
Ու ցրտից մի քիչ ,
Շա՜տ քիչ մրսում եմ:
Մենակությունի՞ց է, ի՜նչ է…
Ցուրտ է մի քիչ:
Դե՜, ձմե՜ռն է եկել:
Բարո՛վ, բարո՜վ…
Մե՛կ ակնթարթ , ձմե՛ռ,
Եվ կհրավիրեմ քեզ իմ սենյակը:
Դժվա՜ր է բացվում պատուհանն այս հին,
Բայց դե՛, համեցի՛ր…
(Ավելի ցրտեց…ը՜մ),
Բայց դու ե՛կ,
Նստի՛ր իմ կողքին:
Հրե՛ն՝ մահճակալն է՝ կանաչով ներկված.
Դա իմ գարունն է՝
Կանաչապատ և [...]

Read Full Post »

Ինձ համար կյանքում
Կա մի լուսնե լույս,
Եվ ու՜ր էլ գնամ, ո՜ր մթում կորեմ,
Թե իմ վերևը այդ լույսն է,
Նորեն կհայթայթեմ մի նոր ճանապարհ…
Ի՜նչ արհավիրք էլ իմ առջև որ գա,
Այդ մի լույսն է ինձ հարկավոր վկա,
Որ անցնեմ նաև ա՛յդ բոհի միջով…
Ի՜նչ արհավիրք էլ, որ դեմս գոռա,
Իր մեջքը պատռի,
Որ ե՜ս… իրենի՞ց…
Տարիքավոր միայնակ կնոջ
Զավա՛կ, ամուսի՛ն, թե սիրա՜ծ ասե՞մ,
Ձեռքը առած [...]

Read Full Post »

Առանց ծաղիկի

Շատ է պատահել
Թանկագի՛ն իմ մայր,
Երբ որդուդ սիրտը
Լի էր փնջերով,
Բայց չի՜ նվիրել
Քեզ մի՛ հատ ծաղիկ…
Ես չե՛մ մեղանչում
Հանցավորի պես.
Կամ ինձ ներելու
Փորձ եմ ես անում,
Կամ…ինքը՛դ գիտես.
Նվիրելու՛, նվիրվելու՛  ցանկությունը
Նկատվում է
Եվ մտամփոփ հայացքիս մեջ…
Միայն թե չասե՛ս,
Թե նկատել ես
Իմ սիրտը՝ ծաղկած,
Այդ սուս պահերին.
Ես էլ ՝ հանցավո՛ր,
Քեզ չեմ նվիրել
Գեթ մի հատ ծաղիկ…

Read Full Post »

Սիրել

Սիրե՜լ …
Սիրել անմեկի՜ն,
Սիրել ա՛յն մեկին,
Ում համար ծովը լճակ է թախծոտ.
Սիրո լճակն էլ
Ծովի հովին է կարոտ…
Ում համար սո՛ւտը
Ծաղի՜կ է փշոտ…
Ում համար մութը
Աչքաթող արված պաստա՛ռ է փոշոտ,
Որի վրայից փոշին սրբելով՝
Նա ցանկանում է
Իր իշխանուհու աչքերի ցոլքի
Պայծառը կիսե՜լ.
Դրանով վառվե՜լ , ինքնահրկիզվե՜լ…
Է՛լ չնվիրվել երբեք ո՜չ ոքի
(Եթե ոչ միայն չսիրահարվես
Ինքդ քո ԵՍ-ին.)
Սիրել և դրա՛ն՝
Այդ եսասերին,
Որն էլի՛, մեկ [...]

Read Full Post »

Փառահեղ, ահեղ…և ինչքան խաղա՜ղ,
Բյուրեղյա եղյամ և որքան փխրո՜ւն…
Ինձանից անկախ
Բաց կրծքիս ներքո
Ի՛նձ ես հիշեցնում:
Եվ կուզեի ինձ էլ այնպես պատկերեին,
Ինչպես քո տեսքն է՝ սպիտա՜կ
Բայց և ջե՛րմ,
Եղանակդ ՝ ցուրտ,
Բայց դու՝ ջերմացնող
( Համա ինչպես քեզ, այդպես էլ ինձ
Այդպես է թվում…)
Այնպես սանձարձակ, նաև համարձակ
Որ դո՛ւ ես,
Բայց չե՜ս հարձակվում,
Այլ արձակվում ես կապանքներից քո՝
Թեկուզ երկնային,
Որ գունագեղված աշխարհի դեմքը
Գեթ մի պահ փոխես
Ճերմակո՛վ
Հույսո՜վ…
Հույսո՛վ,հավատո՛վ,
Որ կարելի՛ [...]

Read Full Post »

Եկել է մահը

Եկել է մահը:
Եղկել է պահը իր ներկայությամբ:
Հերքել ամեն ճիշտ
Ու ամե՛ն տեսակ սուտ,
Բերել վի՛շտ
Ու միատեսակ մութ…
Միատեսա՜կ է ամեն ինչ դարձել.
Միայն իր գույնն է և ուրիշ ոչինչ.
Հասկացնում է մեզ՝
Ի՛նքն է, և ուրիշ ոչ մեկ,
Ի՛նքն է այս պահին
Արնախում հսկան ,
Որ զավթել է կյանքն
Ու բազմել գահին:
Իշխա՛ն չենք.
Մա՛րդ ենք՝ հասարա՛կ, հլո՛ւ.
Ո՞ր պատին տանք մեզ:
Կամ այս աշխարհում
Ի՞նչ [...]

Read Full Post »