Հիշում եմ,
Երբ կարդում էի «Երևան»-ը,
Չարենցը Երևանի բերանով
Լուսնին կոչում էր լիրբ…
Լի՜րբ լուսին….
Հիշում եմ,
Երբ մի անգամ
Թլվատ խոսքս գետնին ընկավ,
Թույլ տվեցի քեզ անվանել «լուսին»՝
Լրբացա՛ծ, սակայն…
Սակայն, երբ կանգնում եմ մեկուսի
Դեմ հանդիման իմ դեմքի դեմ,
Ես տեսնում եմ մեզ երկուսիս
Միասին լի՜րբ լուսնի դեմ…
Իմ ձեռքերը այդ լիրբ լուսնին
Ցույց են տալիս տաս մատներս…
Լուսինը ինձ ցույց է հանում
Քիթը՝ գծված,
Ա՜լ այտերը՝ ընդգծված,
Կողքի թեքած աչքերն հանկարծ
Հուշում [...]
Archive for the ‘Poetry 2008’ Category
Լիրբ
Posted in Poetry 2008 on December 30, 2008 | Leave a Comment »
Գիշերը մեզ մոտ
Posted in Poetry 2008 on December 27, 2008 | Leave a Comment »
Ուզում եմ քեզ մոտ
Լուռ գիշերը գա…
Այս գիշե՜րը գա:
Ուզում եմ ե՛ս գամ…
Ուզում եմ քեզ մոտ
Արևս մթնի,
Շոգից ու տապից
Քեզ մոտ հով գտնի..
Քեզ մոտ թաքնվի…
Թաք մի խուց գտնի,
Շող ու շաղ ցրած՝
Քեզ մոտ քուն մտնի…
(Աստղը երկնքում՝
Լուսին, թե արև..
Նոր օր է կնքում,
Նոր կյանք է կնքում…)
Ուզում եմ գամ
Քո ցերեկը բա՜ց՝
Կապույտ ու զնգուն
Ծիծաղով հարբած…
Ուզում եմ քեզ մոտ..
Ուզում եմ գիշեր՝
Մեկ քե՛զ մոտ, մեկ՝ [...]
Սպասում եմ քեզ
Posted in Poetry 2008 on December 22, 2008 | Leave a Comment »
Պա՜հ: Այսպես են խաչել Քրիստոսին, գիտե՛մ:
Այսպե՜ս են հանել վաճառքի հոգին:
Այսպես հանում են ու գումարում,
Այսպես սիրում է սիրտը ու մարում…
Պա՜հ: Այսպես են կանչել. «Տե՜ր Աստված, հասի՜ր»:
Այսպես կառչել են ու ժայռացել,
Այսպես հառաչել են ու զայրացել
Ու խոժոռվել…
Ու մեռե՛լ…
Իսկ ե՞ս,
Որ օրենքից եմ դուրս, չգիտե՛մ.
Ես սպասում եմ քեզ.
Ես սիրում եմ քեզ սպասել:
Ես ուզում եմ ապրել,
Ո՛չ թե մեռնել…
Ուստի ամեն օրենքից էլ
Դո՛ւրս [...]
Ծնունդ նորի
Posted in Poetry 2008, tagged nor, ծնունդ, նոր, Ծնունդ նորի, tsnund on December 3, 2008 | Leave a Comment »
Իմ գլուխը բարձրացել է,
Գիտե՞ք, իմ գլուխը բարձրացել է…
Իմ ուսերը ծանրացել են:
Գիտե՜ք, իմ ուսե՛րն են ծանրացել…
Աչքերիս մեջ Ազնավուրն է թախծոտ ձայնում,
Ականջներս Գեռնիկեն են պրպտում…
Ափս ծնկի է իջել,
Ոտքե՜րս է փարատում…
Իսկ ձեռքերս չեն ցանկանում ինձ զիջել.
Վազում են ու պտտեցնում աշխարհո՜վ,
Որ չհանձնեն անհայտության հարցականին,
Որ չհարցնեն հայտնվելիս հանկարծակի
Ինչ-որ մի թուղթ,
Ինչ-որ մի տեղ և բանավոր բացատրություն ինձանից
Ինչ-որ մարդի՜կ, ինչ-որ անհայտ հայտնվածնե՜ր
Ինչ-որ [...]
Հարսի շոր…
Posted in Poetry 2008, tagged dzi, hars, harsi shor, հարսի շոր, shor on October 2, 2008 | Leave a Comment »
Մի սպիտակ. ճերմակ ատլասե հագուստ
Զարդարում է քեզ ձունագեղությամբ…
Զզվելի, անշուք, բայց…
Իրականությո՛ւն:
Մրոտ ծխնելույզ, մրոտված մի դեմք.
Մոխրոտիկ, իսկ աչքերը դեռ հում…
Եթե դուրս գամ,
Բաց կանեմ անխոս խցված բերանս.
«Պտտեցրու ինձ աշխարհ,
Ձեզ լինի մաշվող երջանկությունը ձեր…
Պտտեցրու ինձ և ետ բեր.
Ներս տար ինձ, աշխա՛րհ»:
Այստեղ խոսում են բացականերից:
Բացականերն են շատ անգամ խոսում:
Լսելու արժան մի բացականչություն…
Հա՜…
Հա՛, իմ ասողիկ, կենաց իմ, ձայն իմ…
Հա՛: Հա՜…
Իսկ ես [...]
Իմ հուշը
Posted in Poetry 2008, tagged im hush on September 23, 2008 | Leave a Comment »
Իմ սիրածին հողմն է տարել,
Հողմին չունե՜մ ասելիք…
Գարնան բերնից գարնան հա՛մն է տարել,
Համ չմնա՜ց իմ բերանում…
Իմ երազը հազար անգամ անհետանում,
Նորից գալիս, չի՛ վերանում…
Մանկան ձեռքից խաղալիք են տարել,
Նորից նստած լաց է լինում…
Իմ մուրազին ո՞ւմ մուրազն է
Ինձպես ուժեղ գրկում-գերում…
Ունեցածս՝ գուշակներին.,
Երջանկացրե՜ք իմ աննման հրուշակին…
Իմ մուրազը, իմ շիրազը, իմ երազը…
Գարնան հո՜վն է փչում հեռվից…
Գարնան հո՛ղմն է փչում բերնիս.
Համ չմնա՛ց իմ [...]
Ամեն անգամ
Posted in Poetry 2008, tagged amen angam on August 6, 2008 | Leave a Comment »
Ամեն անգամ,
Երբ լեռներն աչքիդ քա՛ր են,
Ո՛չ թե պար,
Երբ մեռնելն, ահա՛, կարող է և գա
Եվ ո՜ւր էր, թո՛ղ գա…
Անտարբե՜ր ես դու,
Եվ «գերվելն ի՞նչ է» մտածում ես դու,
Դրա մասին խո՜սք նույնիսկ չկա,
Որ կյանքում փնտրես նրա՛ն, այն մեկին…
Ով կփրկի քեզ իր իսկ գերելուց…
Երբ այդպես անխոնջ,
Անտարբեր նույնիսկ
Նայում ես տան կաղ առաստաղին,
Այն միտքն է տիրում ուղեղդ և քեզ,
Թե այդ ինչպե՞ս [...]
Փոքր ինչ հեռվից
Posted in Poetry 2008, tagged arqa, hervic, kars, poqr, turq on July 26, 2008 | Leave a Comment »
Փոքր ինչ հեռվից
Մոտենում եմ քո սնափառ հեռուներին:
Եվ դու չկաս…
Միջօրեին բարկ արևն է իրեն եփում,
Հաղթանդամ ու վեհ լեռների ստվերներն արդեն
Հանգցնում են դաշտի վրա փռված լույսը…
Գիշերն, ահա՛, կընկերանա նրանց խաղին,
Ու կտիրի ինքը՝
Հնամենի մեր ընկերը մնջախաղի…
Իսկ դու չկաս…
Փոքր ինչ հեռվից այսքա՛ն հեռուն եկա
Եվ, տե՛ս…
Ուրսուլայի զարմուհի՛ն է ելել որսի.
Փեսացու չի՜ գտնում, ավա՜ղ, զառամյալը…
Ծերունին է. տարիեները բռնել ձեռքում՝
Ծով է ելել՝ [...]
Սիրո համով
Posted in Poetry 2008, tagged hamov, siro, siro hamov on July 8, 2008 | Leave a Comment »
together we will live forever
Շա՛տ տարօրինակ է.
Կամ իմ շաքա՜րն է բարձր,
Կամ սրտիս քարն է ներքև ընկնում…
Ամե՜ն ինչի փոխարեն
Կարիք ունեմ նախ քաղցըրի
Կամ, ի՜նչ թաքցնեմ, գուցե միայն գեղեցկուհու,
Ով կաթոգեն իր ժպիտով ինձ թերևս կհագեցնի՜…
Գուցե միայն գեղեցկուհու՜…
Թեկուզ ծածկված մի քրմուհո՛ւ…
Միայն նրա՛, ում կարիքս անկեղծ կասի.
«Քեզ ի՞նչ ասեմ, քոնը՛ լինեմ»…
Միայն նրա՛, ում հետ իզուր
Դատարկ բանից չենք զրուցի,
Թե զրուցենք, թող [...]
Լինի, թե ոչ
Posted in Poetry 2008 on June 20, 2008 | Leave a Comment »
Հանդիպեցինք:
Առաջ անցանք,
Հետ գնացինք…
Եվ, ի՜նչ լավ է, որ գնալու տեղեր ունենք
Առա՞ջ, թե հետ
Մեկ քայլով, թե՞ տասը քայլով…
Հանդիպե՛լ ենք,
Ու դեռ շուտ է,
Շո՛ւտ է, որ մենք հասնենք մերին,
Ի՜նչ էլ լինի,
Լինի, թե ոչ…Հասնե՛նք մերին:
Ու կդառնաս մի օր դու մայր…
Ես էլ մի օր կհասկանամ նորից գուցե
Որ այդ մերը մեր ոչինչն էր
Մեր ա՛յն կետը զրոյական,
Որ կիսում է ինչ որ հատվա՜ծ…
Եվ իրարից [...]
