Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Uncategorized’ Category

“Վազք”

1.
«…արտաքինից դեռ ոչնչով որևէ մեկից չառանձնացող մարդ՝ միջին հասակի, ենթադրենք, մոտենում է քեզ ու, աչքերը միայն մի քանի մետր առաջ գցած, արագացնում է քայլերը՝ վերածելով դրանք վազքի: Նա հենց նոր դուրս թռավ չորրորդ հինգհարկանի շենքի չորրորդ մուտքից (եթե հաշվենք սկսած ձախ կողմից, իսկ եթե աջ կողմից՝ ապա առաջին մուտքից, հակառակը՝ շենքի վերաբերյալ): Այսպես, թե այնպես [...]

Read Full Post »

1.
Արդեն մի քանի ժամ էր, ինչ գնացքը շարժվել էր մեգապոլիսի կայարաններից մեկից, և կանդուկտորը մեկ գնացքի ընթացքին հակառակ, սովորության համաձայն ձեռքը գցելով գլխավերևի ձողափայտից, մեկ էլ գնացքի սլացքի ուղղությամբ շարժվելով՝ ճեղքում էր իրեն հանդիպակաց եկող ուղևորների արանքներով՝ մեկումեջ ինքնակամ բռնկվելով նրանց հետ զրույցի, կամ, պատասխանելով ուղևորությանը վերաբերող նրանց տարբեր հարցերին և պահանջներին, փորձում էր այս [...]

Read Full Post »

Դրսում անձրև էր սկսել, իսկ երեկոն դեռ շարունակվում էր տարածվել: Ներսում վառվող ճրագի լույսը կիսաթափանցիկ պատերի վրա արտացոլում էր երեք մարդկային ստվերներ: Նախարարի ձախ կողքին (չգիտես ինչու հենց ձախ կողքին) նույնպես հանդիսավոր կեցվածքով նստել էր նրա օգնականը (նրա աջ ձեռքը), նրանց դիմաց գլուխը մինչև ծնկները խոնարհել էր կլանի նշանավոր սամուրայը և անշարժացել, ինչպես հարկն է. [...]

Read Full Post »

Մոզայկա

մաս 1- 4”’րդ մոլորակ
Հայտնվում են օտար մոլորակներից: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ 3””” մասերից թաղանթի այն մասը ծանրացավ, որտեղ մնացածները տեսնում էին ինձ: Նրանք նայեցին այդ ուղղությամբ. հիմա այդ տարածքի շուրջ չկա ոչ մի մնացած մաս: Նրանք նույնն էին. ես տարբերվեցի: Հայտնի էր դասի ժամանակը, թեման և տեսությունը: Փորձարկումների ընթացքում [...]

Read Full Post »

Դուռը

Ինչպիսի՞ն են ինձ մարդիկ տեսնում: Ծանոթները գիտեն, որ ես այս ինչ այս ինչի ավագ որդին եմ, սրա կամ նրա բարեկամը, ժամանակ առ ժամանակ կարող եմ լինել հետաքրքիր զրուցակից, երբեմն բավականին հարգալից, երբեմն անհասկանալի պահվածքով մի երիտասարդ, անունը՝ հայտնի, կրթությունը՝ անավարտ, և հիմա սկսել է հանկարծակի մեծ հետաքրքրություն ցուցաբերել նկարչության արվեստի նկատմամբ. մոտ երեք տարի կլինի, [...]

Read Full Post »

1+1=1

1.
«Նա բժիշկ է: Հեգնանքով կնայի ինձ ու կասի, որ ես էլ եմ ծեր, և նրան ձեռ չառնեմ. իբր թե ծեր բժիշկ: Ձեռ չեմ առնում նրան. ես սիրում եմ կտրուկ խոսել, բառերի մեջ երկակի իմաստներ չեմ տեսնում. ասում եմ, որ ծեր ես, իսկ նա հիշում է իր անցյալը և միանգամից սկսում խոսել իր անցյալից: Շատ ժամանակ [...]

Read Full Post »

Ձիեր

1.
Չնայած այն բանին, որ արևը հետզհետե թաքնվում էր լեռների քիվում, և քամին մեկումեջ զովություն էր ցրում աջուձախ, և ուր որ է եղանակը գնալով ավելի կզովանար մութն ընկնելու հետ մեկտեղ, երիվարները նույն համաչափ վարգով իրենց ճամփից չէին շեղվում…Ոչ էլ դադար էին տալիս: Սևուկը, որը երեքից ամենաերիտասարդն էր, համեմատաբար ավելի թարմ տեսք ուներ, քան երկու աշխետները. իսկ [...]

Read Full Post »

…և ես սկսեցի գրել: Երկար գրեցի: Մաքրագրած թղթի կտորը վերջում պատռեցի. սևագրի մեջ անհամեմատ անկեղծ էի շարադրում մտքերս: Բայց սևագիրը մինչ այդ էի պատռել: Հիմա նորից պատրաստվում եմ գրել: Հույսով եմ մաքրագրի մաքրությունը և սևագրի անկեղծությունը կունենա այն, չնայած, քանի որ, ինչպես ասացի, որոշել եմ անկեղծ լինել, ասեմ, որ շատ հույս էլ չունեմ, որ կարգին [...]

Read Full Post »

Նվերը

Երկրորդ ուսումնական տարին է ինստիտուտում … և դասախոսները, ամեն անգամ երբ Սևակը զբաղեցնում է առաջին շարքի նստարաններից մեկը, շարունակաբար մեղադրում են նրան կողքիններին հաճախակի զրույցի մեջ քաշելու մեջ: Եվ Սևակը հաջորդ դասին արդեն փոխում է իր տեղը. հետևի շարքերից մեկում գտնում մի թափուր նստարան և մեն-մենակ նստում՝ ինքնիրեն որոշելով, որ ամենաճիշտը ոչ [...]

Read Full Post »

Աշոտը ինը տարեկան էր: Հինգ րոպե հազիվ կլիներ, ինչ վերադարձել էր դպրոցից և արդեն հասցրել էր շորերը փոխել: Օրագիրը պահած ձեռքում՝ մտածում էր, թե որ մի առարկայի առաջադրանքները առաջինը սկսի կատարել, բայց այնպես, որ հնարավորինս հեշտությամբ ազատվի բոլոր տնային առաջադրանքներից և այնպես, որ իր դաս անելը չխանգարի իր՝ ընկերների հետ խաղալուն: Որոշեց այս անգամ էլ [...]

Read Full Post »

Older Posts »