Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ari’

Օ՜հ…սենյակս ցրտել է:
Ձմե՜ռն է եկել երեկոյան դեմ:
Նոր եմ վեր կացել քնից
Ու ցրտից մի քիչ ,
Շա՜տ քիչ մրսում եմ:
Մենակությունի՞ց է, ի՜նչ է…
Ցուրտ է մի քիչ:
Դե՜, ձմե՜ռն է եկել:
Բարո՛վ, բարո՜վ…
Մե՛կ ակնթարթ , ձմե՛ռ,
Եվ կհրավիրեմ քեզ իմ սենյակը:
Դժվա՜ր է բացվում պատուհանն այս հին,
Բայց դե՛, համեցի՛ր…
(Ավելի ցրտեց…ը՜մ),
Բայց դու ե՛կ,
Նստի՛ր իմ կողքին:
Հրե՛ն՝ մահճակալն է՝ կանաչով ներկված.
Դա իմ գարունն է՝
Կանաչապատ և [...]

Read Full Post »